Իրանում պայթյունի հետևանքով մահացածների թիվն աճում է. նոր մանրամասներ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան տարելիցի կապակցությամբ գերեզմանատան մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 73-ի, ևս 170-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է IRNA իրանական պետական գործակալությունը՝ հղում անելով հանրապետության արտակարգ ծառայություններին: Տեղեկությունը փոխամցում է ՌԻԱ Նովոստին:


Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ առնվազն 53 մարդ զոհվել է, ևս 71-ը՝ վիրավորվել: Պայթյունը, Ինչպես հաղորդում Է իրանական Tasnim գործակալությունը, իրականացվել է հեռակա կարգով. պայթուցիկով երկու պայուսակ տեղակայված են եղել Քերման քաղաքի գերեզմանատան մուտքից ոչ հեռու:


«Այս պահի դրությամբ Քերման քաղաքում ահաբեկչության հետևանքով զոհվել է 73 և տուժել 170 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ:



Քաղաքականություն

Պատահարներ