Հետդարձի ճանապարհ չկա. Էրդողան
Թուրքիայի արտաքին քաղաքականությունը կենտրոնացած է Թուրքիայի վրա, սակայն ունի գլոբալ հեռանկար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Տեղեկությունը փոխանցում են թուրքական լրատվամիջոցները:
«Մենք ձևավորել ենք մեր արտաքին քաղաքականությունը, որը կողմնորոշված է Թուրքիային, սակայն գլոբալ հեռանկարով, և հետդարձի ճանապարհ չկա»,- ասել է Էրդողանը Անկարայում ունեցած ելույթում։
Էրդողանի խոսքով` Թուրքիան «ուշադրություն չի դարձրել այն պատերազմ հրահրողներին, որոնք փորձել են երկիրը ներքաշել արյունալի հակամարտությունների մեջ ինչպես հյուսիսում, այնպես էլ հարավում»։
«Չնայած երրորդ կողմերի միջամտությանը, որը հակառակն էր ենթադրում, մենք աշխատել ենք մեր հարևանների հետ հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ՝ փոխշահավետ մոտեցման հիման վրա», - նշել է նա:
«Մենք լուծել ենք մեր և տարածաշրջանի որոշ երկրների միջև ծագած տարաձայնությունները և մեր համագործակցությունը վերադարձրել այն մակարդակին, որը պետք է լիներ: Թյուրքական աշխարհի հետ մեր հարաբերություններում պատմական բարձունքների հասնելով՝ մենք նաև աշխատել ենք Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ համագործակցության զարգացման ուղղությամբ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա»,- հավելել է Էրդողանը։
Ըստ նրա` Թուրքիայի հարաբերություններն աֆրիկյան և լատինաամերիկյան երկրների հետ արդեն առաջընթաց են գրանցել՝ նոր չափումներ ձեռքբերելով:
«Մենք երբեք չենք մերժել մեր երկրին պարզած բարեկամության ձեռքը»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ զորավարժություններին Հայաստանի մասնակցության հարցը
ՀՀ պաշտպանության նախարարությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է 2024 թվականին ՀԱՊԿ զորավարժություննե...
Արդյոք Մեծամորի ատոմակայանն աղտոտում է Արաքս գետը. մանրամասնում է Իրանի ԱԳ նախարարը
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը հերքել է տեղեկություններն այն մասին, որ Հայաստանի Մեծամորի ատոմակա...
Քանի գերի է այս պահին պահվում Բաքվում․ ՔԿ նախագահը նոր մանրամասներ է ներկայացնում
Այս պահին Ադրբեջանի կողմից հաստատված 23 գերի կա, որոնցից 17-ը 2023 թվականի ագրեսիայի հետևանքով պատանդառված անձինք են: Այ...
ՌԴ-ն չի խանգարում ԱՄՆ-ին` Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում. Միլլեր
Ռուսաստանը չի խանգարում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված` ԱՄՆ դիվանագիտական ջանքերին:...