Աշխարհում ոչ մի խնդիր չի կարող լուծվել առանց Ռուսաստանի մասնակցության. Տոկաև
Ռուսաստանը մի երկիր է, առանց որի չի կարող լուծվել աշխարհի ոչ մի խնդիր։ Այս մասին «Ինքնիշխան Ղազախստան»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Տեղեկությունը փոխանցում է lenta.ru-ն:
Նա նշել է, որ Մոսկվան շատ կարևոր դեր է խաղում համաշխարհային քաղաքականության մեջ և հանդիսանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ:
«Գաղտնիք չէ, որ ամբողջ աշխարհը հաշվի է առնում Ռուսաստանի դիրքորոշումը: Աշխարհում ոչ մի խնդիր չի կարող լուծվել առանց այս պետության մասնակցության։ Սա պարզ է Լուսնից»,- ասել է նախագահը։
Տոկաևը հավելել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համարում է մարդ, ով ազդում է գլոբալ կլիմայի վրա թե՛ խոսքով, թե՛ գործով։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ զորավարժություններին Հայաստանի մասնակցության հարցը
ՀՀ պաշտպանության նախարարությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է 2024 թվականին ՀԱՊԿ զորավարժություննե...
Արդյոք Մեծամորի ատոմակայանն աղտոտում է Արաքս գետը. մանրամասնում է Իրանի ԱԳ նախարարը
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը հերքել է տեղեկություններն այն մասին, որ Հայաստանի Մեծամորի ատոմակա...
Քանի գերի է այս պահին պահվում Բաքվում․ ՔԿ նախագահը նոր մանրամասներ է ներկայացնում
Այս պահին Ադրբեջանի կողմից հաստատված 23 գերի կա, որոնցից 17-ը 2023 թվականի ագրեսիայի հետևանքով պատանդառված անձինք են: Այ...
ՌԴ-ն չի խանգարում ԱՄՆ-ին` Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում. Միլլեր
Ռուսաստանը չի խանգարում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված` ԱՄՆ դիվանագիտական ջանքերին:...