ԱՄՆ-ից խորհուրդ են տվել Ուկրաինային մոռանալ տարածքների վերադարձի մասին
Ուկրաինան դժվար թե մոտ ժամանակներում հաջողությունների հասնի տարածքների վերադարձի հարցում։ Այս մասին հայտնել Է ամերիկյան The Wall Street Journal թերթը։ Տեղեկությունը փոխանցում է lenta.ru-ն:
Պարբերականը Ուկրաինայի իշխանություններին խորհուրդ է տվել մոռանալ 2014 թվականի սահմաններին վերադառնալու «համառ ցանկության» մասին։ Նյութում նշվում է, որ վերջին տարվա իրադարձությունները հստակ ցույց տվեցին, որ այդ նպատակին հնարավոր չէ հասնել մոտ ժամանակներս, նույնիսկ այն դեպքում, եթե Արևմուտքը վերականգնի ռազմական աջակցությունը Կիևին:
WSJ-ն նաեւ հիշեցրել է Ուկրաինայի Զինված ուժերի հակահարձակման ձախողման մասին եւ հնարավոր է համարել, որ Կիեւը ստիպված կլինի հաշտության համաձայնության գալ Ռուսաստանի հետ:
Անցյալ տարվա սեպտեմբերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստի ժամանակ հնչեցրեց իր խաղաղության ծրագիրը, որը բաղկացած էր երկու պահանջներից: Քաղաքական գործչի խոսքով՝ իր ծրագիրը ներառում է 1991 թվականի սահմաններում Ուկրաինայի տարածքից ռուսական զորքերի ամբողջական դուրսբերում, ինչպես նաեւ ամբողջ պետական սահմանի եւ սեւ ու Ազովի ծովերի ու Կերչի նեղուցի բացառիկ տնտեսական գոտու նկատմամբ Կիեւին վերահսկողության վերադարձ:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ զորավարժություններին Հայաստանի մասնակցության հարցը
ՀՀ պաշտպանության նախարարությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է 2024 թվականին ՀԱՊԿ զորավարժություննե...
Արդյոք Մեծամորի ատոմակայանն աղտոտում է Արաքս գետը. մանրամասնում է Իրանի ԱԳ նախարարը
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը հերքել է տեղեկություններն այն մասին, որ Հայաստանի Մեծամորի ատոմակա...
«Պետք է շտկենք»․ ո՞վ է մարզադահլիճները կառուցել և ի՞նչ կապ ունի Սամվել Կարապետյանի հետ. «Հետք»
Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքից ազատման առիթ դարձած Վանաձորի դպրոցների մարզադահլիճները կառուցել է «Տաշիր» գրուպի նա...
Քանի գերի է այս պահին պահվում Բաքվում․ ՔԿ նախագահը նոր մանրամասներ է ներկայացնում
Այս պահին Ադրբեջանի կողմից հաստատված 23 գերի կա, որոնցից 17-ը 2023 թվականի ագրեսիայի հետևանքով պատանդառված անձինք են: Այ...