Նավթի գինն անկումից հետո աճում է

Այսօր առավոտյան նավթի գները չափավոր աճում են՝ նախորդ նստաշրջանի կտրուկ անկումից հետո։


Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի մարտյան ֆյուչերսների գինը կազմել է 77,59 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը 0,44 դոլարով (0,57%) բարձր է նախորդ նստաշրջանի փակման գնից։ Հինգշաբթի օրը այդ պայմանագրերը էժանացել են 2,39 դոլարով (3%)՝ հասնելով 77,15 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։


WTI նավթի փետրվարյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ այս անգամ աճել են 0,31 դոլարով (0,43%) և կազմել 72,08 դոլար մեկ բարելի դիմաց։ Վերջին նստաշրջանի վերջում դրանք էժանացել են 2,34 դոլարով (3,2%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 71,77 դոլարի։


Նախօրեին նավթի գների անկման հիմնական պատճառը վերլուծաբանները համարում են տրանսպորտային նավերի վրա Եմենի հութիների հարձակումների հետ կապված մտավախությունների նվազումը:

Քաղաքականություն