Քաղաքականություն

Կօգնի արդյոք ՌԴ-ն Հայաստանին Բաքվի հարձակման դեպքում․ պատասխանում է Կոպիրկինը

Կօգնի արդյոք ՌԴ-ն Հայաստանին Բաքվի հարձակման դեպքում․ պատասխանում է Կոպիրկինը
Ես հիմք չունեմ ասելու, որ ՌԴ–ն կասկածի տակ կդնի Հայաստանի հետ իր դաշնակցային պայմանավորվածությունները, բայց որպես դեսպան չեմ կարող քննարկել նման զարգացումները։ Այս մասին Հանրայինի եթերում ասել է…

Ես հիմք չունեմ ասելու, որ ՌԴ–ն կասկածի տակ կդնի Հայաստանի հետ իր դաշնակցային պայմանավորվածությունները, բայց որպես դեսպան չեմ կարող քննարկել նման զարգացումները։ Այս մասին Հանրայինի եթերում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Ռուսաստանը կօգնի՞ Հայաստանին Բաքվի հարձակման դեպքում:


«Ռուսաստանը չի հրաժարվել և չի հրաժարվելու Հայաստանի առջև ստանձնած դաշնակցային պարտավորություններից։ Ես ոչ մի հիմք չունեմ պնդելու, որ Ռուսաստանը չի կատարի Հայաստանի հանդեպ իր դաշնակցային պարտավորությունները։ Կարծում եմ` հիմա չափազանց կարևոր է, և դա բխում է բոլորի շահերից, որպեսզի իրավիճակը զարգանա խաղաղ հունով, և հիմքեր ստեղծվեն երկարատև խաղաղության համար»,– նշել է նա։


Միաժամանակ, նրա խոսքով, Ռուսաստանը Հայաստանի կողմից մեծ ցանկություն չի տեսնում աշխատել ռուսական բանակցային հարթակում։ Դիվանագետը շեշտեց, որ այնուամենայնիվ, Մոսկվան չի հեռանում տարածաշրջանից, և նրա համար տարածաշրջանային խաղաղությունը չափազանց կարևոր է։


Կոպիրկինը նաև անդրադարձավ այն հարցին, թե ինչու են որոշ ռուս պաշտոնատար անձինք եռակողմ հայտարարությունը չկատարելու մեջ մեղադրում Հայաստանին և ոչ Ադրբեջանին։ Նա նշեց, որ ռուս պաշտոնյաների ոչ բոլոր հայտարարություններ են բխում Հայաստանի հասցեին կշտամբանքների տրամաբանությունից։ Կան նաև դրական գնահատականներ, որոնք, ցավոք, բավարար չափով չեն լուսաբանվում, ինչպես և չի լուսաբանվում Հայաստանի նկատմամբ ռուսական դիրքորոշման էությունը։


«Շարունակելով կշտամբանքների թեման` նշեմ, որ արժե հաշվի առնել նաև Հայաստանում առանձին անձանց կողմից Ռուսաստանի հասցեին հնչող լուրջ քննադատություններն ու մեղադրանքները։ Փորձ է արվում բարդել Ռուսաստանի վրա՝ ողբերգությունները և անհաջողությունները։ Իհարկե, Մոսկվան ինքն իր վրայից չի հանում պատասխանատվությունը տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների համար»,– հավելեց դեսպանը։


Նրա խոսքով` ՌԴ–ն պատասխանատու դերակատար է և հնարավորության սահմաններում ամեն ինչ անում է հիմնական խնդիրները լուծելու, էսկալացիա թույլ չտալու համար։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250