Կներմուծվի ևս 200 ավտոբուս, տրոլեյբուսներում վալիդատորներ կտեղադրվեն․ Ավինյան

Երևանի քաղաքապետարանը տրանսպորտային բարեփոխումների համալիր ծրագրի շրջանակում 2024 թվականին նախատեսում է ներմուծել ևս 200 ավտոբուս։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։


Նրա խոսքով` ներմուծված ավտոբուսների խմբաքանակը կամբողջացնի ռեֆորմը։


«Զուգահեռ կներդրվեն հավելյալ ավտոբուսային գծեր, ամբողջապես կներդրվի միասնական տոմսային համակարգը»,– ասաց Ավինյանը։


Ավինյանն անրադարձավ նաև ավտոբուսներում վալիդատորների տեղադրմանը։


Նա նշեց, որ 662 ավտոբուսում և մետրոյի 10 կայարանում տեղադրվել են վալիդատորներ: Նրա խոսքով՝ այս պահին ընթացքի մեջ է վալիդատորների տեղադրումը տրոլեյբուսներում:


«Առաջիկա ամիսներին մետրոպոլիտենի անցարգելները կփոխարինվեն նորերով: Կգործարկվեն նոր տոմսային պրոդուկտներ. կունենանք օրական, շաբաթական, ամսական, տարեկան տոմսեր»,- ասաց Երևանի քաղաքապետը:

Քաղաքականություն