Ինչ է ասել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռը հարցաքննության ժամանակ․ մանրամասներ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի սկանդալի մեջ հայտնված թոռանը Քննչական կոմիտեում հարցաքննել են:


Մելքոնյանի թոռը տեւական ժամանակ որոնվում էր «Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման» քոլեջի ուսանողի դանակահարելու կասկածանքով:


Վարույթն իրականացնող մարմինը վերջինիս հայտնաբերել է եւ կանչել հարցաքննության: Ըստ լրատվամիջոցի աղբյուրի՝ Մելքոնյանի թոռը «չոր ատկազ» է եկել՝ ասելով, թե ինքը կապ չունի ուսանողի դանակահարության հետ, ավելին՝ քոլեջում ոչ մի դանակահարություն էլ չի եղել:


ՀՀ քննչական կոմիտեի մամումի խոսնակ Գոռ Աբրահամյանը «Հրապարակ»-ին ասել է, որ նախաքննությունը շարունակվում է, դեռևս քրեական հետապնդման ենթարկվող անձ չկա։


Վարույթն իրականացնող մարմնից հարցաքննության եւ քննչական գործողություններին մասնակիցների մասին այլ մանրամասներ չեն հայտնել:


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան՝ Գագիկ Կարենի Մելքոնյանի մասնակցությամբ դանակահարություն է եղել «Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման» քոլեջում:


Դեպքի օրը տուժած ուսանողին տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն՝ մարմնական վնասվածքներով։ Հարցաքննության ժամանակ տուժած ուսանողը իրավապահներին հայտնել է, թե ծառից է ընկել։ Սակայն դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ վնասվածքը պատճառել է ուսանող Գագիկ Կարենի Մելքոնյանը` պատգամավոր Գագիկ Մելքոյանի թոռը։ Մելքոնյանի թոռը, ըստ այդ աղբյուրի, դանակահարել է նույն համալսարանի մեկ այլ սանի։ Դեպքի օրը տուժած ուսանողին տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն՝ մարմնական վնասվածքներով։




Քաղաքականություն