
Այո, մանկապարտեզներում հնարավոր է տեսախցիկներ տեղադրվեն․ Ավինյան

Հաջորդ տարում առաջին հերթին վերանայվելու է մանկապարտեզների անձնակազմի աշխատավարձերը: Այս մասին այսօր ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Այդտեղ նաեւ որոշակիորեն խրախուսելու ենք, որ այդ անձնակազմերը ատեստավորվեն ինչ-որ մի փուլում: Դա քննարկումների փուլում է ԿԳՄՍՆ-ի հետ: Այո, մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրելու հարցը քննարկվում է, հնարավոր է, որ դա իրականացվի: Մենք ուսումնասիրում ենք նաեւ հաջողակ մասնավոր մանկապարտեզների փորձը եւ նրանցից սովորելու բաներ ունենք: Մեթոդաբանության տեսանկյունից, այո, որոշ բաներ փոխվելու են»,-ասաց Ավինյանը:
Երևանի քաղաքապետը նաև նշեց՝ այն միջոցառումները, որոնք իրականացվեցին մանկապարտեզներում առաջին հերթին կանխարգելիչ էին։
Քաղաքապետի կարծիքով՝ մանկապարտեզներում երեխաները բացի սիրուց և հոգատարությունից որևէ այլ տեսակի վերաբերմունքի կարիք չունեն։
«Այսպես ասած խիստ դաստիարակության, գոռգոռոցների և տեր Թոդիկի մեթոդով ուսուցման»,- ասաց Ավինյանը։
Տիգրան Ավինյանն ասաց, որ մանկապարտեզներում կարևոր է ոչ միայն շենքային պայմանները, այլ նաև այն բովանդակությունը, որը ստանում են դաստիարակներից։