
The New York Times-ը դատի է տվել OpenAI-ին եւ Microsoft-ին՝ միլիարդավոր դոլարների վնասի համար

The New York Times-ը դատի է տվել OpenAI-ին և Microsoft-ին՝ նրանց մեղադրելով հեղինակային իրավունքի խախտման մեջ։ Հրատարակությունը պնդում է, որ NYT-ի միլիոնավոր հոդվածներ ապօրինի օգտագործվել են Chatbots-ի ուսուցման համար, ներառյալ ChatGPT-ը:
Թերթի հայցում փոխհատուցման ստույգ գումար չկա, սակայն ասվում է, որ պատասխանողները պետք է պատասխանատվություն կրեն «միլիարդավոր դոլարների վնասի» համար, որը պարբերականը կրել է իր նյութերի ապօրինի օգտագործման պատճառով:
Հայցում նաև նշվում է, որ NYT-ի հոդվածներում պատրաստված չաթ-բոտերն այժմ մրցակցում են լրատվական գործակալությունների հետ, ինչի կապակցությամբ թերթը կոչ է արել «ոչնչացնել» չաթ-բոտերի բոլոր մոդելները, որոնց ուսուցման մեջ օգտագործվել են NYT-ի նյութերը:
Թերթը մանրամասնում է, որ դեռևս ապրիլին դիմել էր OpenAI-ին և Microsoft-ին իր մտավոր սեփականության ապօրինի օգտագործման վերաբերյալ, սակայն ընկերություններին չի հաջողվել որևէ համաձայնության գալ:
OpenAI-ի խոսնակ Լինդսի Հելդը The Verge-ի մեկնաբանության մեջ նշել է, որ իր ընկերությունը հարգում է բովանդակության ստեղծողների և սեփականատերերի իրավունքները և ձգտում է համագործակցել նրանց հետ փոխշահավետ հիմունքներով: Նա նաև հավելել է, որ «զարմացած և հիասթափված է» NYT-ի հայցից, քանի որ ընկերությունների միջև «արդյունավետ և կառուցողական» բանակցություններ են անցկացվել:
Սա OpenAI-ի դեմ առաջին հայցը չէ, որը կապված է ChatGPT ուսուցման հետ: Օրինակ, սեպտեմբերին հեղինակների գիլդիան ընկերությանը մեղադրեց հեղինակային իրավունքի խախտման և «զանգվածային մասշտաբով համակարգված գողության» մեջ: Մասնավորապես, Հայցում ասվում էր, որ ChatGPT-ի ուսուցման համար մշակողները օգտագործել են գրքեր, որոնք ներբեռնվել են ծովահեն էլեկտրոնային գրադարաններից։ Հայցին միացած հեղինակների թվում էր «սառույցի և կրակի երգը» վեպերի շարքի ստեղծող Ջորջ Մարտինը։