
Փորձարկվել է Լուսնի վրա մարդկանց վայրէջքի վերելակի նախատիպը

ՆԱՍԱ-ի տիեզերագնացներ Նիկոլ Մանն ու Դագ Ուիլոքը հաջողությամբ փորձարկել են SpaceX-ի Starship Human Landing System (HLS) վերելակային համակարգի փոքրացված նախատիպը: Ապագայում նմանատիպ սարքը պետք է իջեցնի Արտեմիս III և Արտեմիս IV մարդատար առաքելությունների մասնակիցներին լուսնի մակերես: Այս մասին ասվում է ամերիկյան տիեզերական գործակալության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Լուսնային վերելակի մոդելը կառուցվել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Հոթորն քաղաքում գտնվող SpaceX օբյեկտում։ Դա խցիկի մի հատված է՝ գործող մեխանիզմներով և կառավարմամբ։ Փորձարկումների ժամանակ տիեզերագնացները կրել են տիեզերական կոստյումներ՝ նմանակելու շարժունակության սահմանափակումները, որոնց նրանք կհանդիպեն Լուսնի վրա:
Ակնկալվում է, որ HLS-ով Starship վայրէջքը թույլ կտա երկու հոգուց բաղկացած Artemis անձնակազմին ճանապարհորդել Լուսնի և Օրիոն տիեզերանավի միջև լուսնային ուղեծրով, որտեղ այդ պահին կտեղակայվեն անձնակազմի մնացած անդամները:
Մարդուն Լուսնի վրա վայրէջք կատարելու Արտեմիս III առաքելությունը նախատեսված է 2025 թվականին: