Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կոչ է արել պատրաստվել հնարավոր պատերազմի
Հյուսիսային Կորեայի բանակը և ռազմարդյունաբերությունը պետք է ակտիվացնեն հնարավոր պատերազմին նախապատրաստվելու ջանքերը։ Այս մասին հայտարարել Է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը:
«Մարտական խնդիրներ են դրվել ժողովրդական բանակի, ռազմարդյունաբերության, միջուկային զենքի եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտների առջեւ՝ պատերազմի նախապատրաստության կատարելագործման հետագա արագացման համար»,- հայտնել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:
Հյուսիսային Կորեան նոյեմբերի 21-ին արձակել է «Մանրիգեն-1» հետախուզական արբանյակը: Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության հաղորդագրության մեջ այն ժամանակ ընդգծվում էր, որ դա կբարձրացնի երկրի պատրաստվածությունը ռազմական գործողությունների, որոնց հավանականությունը մեծանում է «թշնամիների շատ վտանգավոր ռազմական գործողությունների պատճառով»: Ավելի ուշ Հյուսիսային Կորեայում հայտարարել են, որ երկրի արբանյակների աշխատանքին միջամտելը կդիտարկեն որպես պատերազմի հայտարարում։
Արձակումից մոտ մեկ օր առաջ ամերիկյան USS Carl Vinson ավիակիրը ժամանել է Հարավկորեական Բուսանի ռազմածովային բազա։ Հարավային Կորեայի ռազմածովային ուժերը հայտնել են, որ դա ցույց է տալիս երկու երկրների «լիակատար վճռականությունը՝ արձագանքելու Հյուսիսային Կորեայի կողմից աճող միջուկային և հրթիռային սպառնալիքներին»:
Արբանյակի արձակումից հետո Սպիտակ տունը հայտարարել է, որ «խստորեն դատապարտում է» այդ քայլը որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի խախտում, քանի որ դրա ժամանակ օգտագործվել են բալիստիկ հրթիռների տեխնոլոգիաներ, ինչն արգելված է փաստաթղթով:
Նմանատիպ հոդվածներ
Արտաքին ուժերը Երևանն ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու փորձեր են անում․ Զախարովա
Արևմուտքի համար միևնույնն է հայ ժողովրդի և Հայաստանի բնակչության ճակատագիրը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է...
Մխիթար Հայրապետյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Մխիթար Հայրապետյանին Բարձր տեխնոլոգիական արդ...
ՊՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ զորավարժություններին Հայաստանի մասնակցության հարցը
ՀՀ պաշտպանության նախարարությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է 2024 թվականին ՀԱՊԿ զորավարժություննե...
Հայկական մշակութային ժառանգությունը ԼՂ-ում ենթարկվում է ոչնչացման, պղծման և յուրացման․ ԱԳ փոխնախարար
Հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում ներկայում ենթարկվում է շարունակական ոչնչացման, պղծման և յուրացմա...