Ադրբեջանն այլևս չի կարող ժամանակ կորցնել․ Ալիևի ներկայացուցիչ
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել հինգ հիմնական սկզբունքներ, որոնք հիմք են հանդիսացել Բաքվի կողմից պատրաստված խաղաղության համաձայնագրի նախագծի համար: Այս մասին բրիտանական The Guardian թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Անցյալ շաբաթ հայկական կողմին է փոխանցվել խաղաղության համաձայնագրի տեքստի վերջին տարբերակը, այժմ Բաքուն Երևանից պատասխան է ակնկալում իր առաջարկներին: Մենք նախանշել ենք հինգ հիմնական սկզբունքներ, որոնք հիմք են հանդիսացել Բաքվի կողմից պատրաստված խաղաղության համաձայնագրի նախագծի համար»,- ասել է նա։
Ամիրբեկովը հավելել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են ընդհանուր սահմանի որոշման հարցը լուծել ավելի ուշ փուլում՝ հաշվի առնելով այդ գործընթացի բարդ ու ժամանակատար բնույթը:
«Այժմ անհրաժեշտ է զբաղվել խաղաղության պայմանագրով»,- ասել է քաղաքական գործիչը։
Ընդ որում, նա Հայաստանին կոչ է արել «մինչեւ վերջ գիտակցել Ադրբեջանի հետ խաղաղության ողջ օգուտը» եւ «վերջնականապես հրաժարվել վնասակար պատրանքներից եւ վնասակար մեքենայություններից, որոնք ուղղված են խաղաղ գործընթացի խափանմանը»:
Ըստ նրա՝ Ադրբեջանն ու Հայաստանն ընդհանուր առմամբ հեռու չեն խաղաղության համաձայնագրի համաձայնեցումից։
«Խաղաղ գործընթացի այս վճռական փուլում, երբ կողմերն ընդհանուր առմամբ հեռու չեն խաղաղության համաձայնագրի համաձայնեցումից, անհրաժեշտ է կոնկրետ արդյունքների հասնելու Երեւանի անկեղծ տրամադրվածությունը։ Անցած շաբաթ հայկական կողմին փոխանցելով խաղաղության համաձայնագրի տեքստի վերջին տարբերակը՝ Բաքուն այժմ Երևանից պատասխան է ակնկալում իր առաջարկներին»,- ասել է նա։
Ամիրբեկովն ընդգծել է, որ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև կապը իրենց համար վճռորոշ նշանակություն ունի ազգային անվտանգության տեսանկյունից, այն դիտրակվում է որպես այլընտրանքային երթուղի Միջին միջանցքի շրջանակում։
Նրա խոսքով՝ Ադրբեջանն այլևս չի կարող ժամանակ կորցնել, թեև Հայաստանը դեռևս չի սկսել հայկական տարածքով անցնող 42 կիլոմետրանոց հատվածի տնտեսական-տեխնիկական հիմնավորման աշխատանքը։
«Իհարկե, մենք չենք կարող ստիպել Հայաստանին կատարել այն, ինչ իրենք պարտավորվել են անել ավելի վաղ, և անիմաստ է ենթադրել, որ մենք կներխուժենք (Հայաստան – խմբ.), որպեսզի ուժով պարտադրենք։ Այդ պատճառով մենք դիմել ենք Իրանին, որպես պլան «Բ» Իրանի տարածքով ավտոմոբիլային եւ երկաթուղային հաղորդակցության ձևավորման համար» - ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Արտաքին ուժերը Երևանն ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու փորձեր են անում․ Զախարովա
Արևմուտքի համար միևնույնն է հայ ժողովրդի և Հայաստանի բնակչության ճակատագիրը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է...
Մխիթար Հայրապետյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Մխիթար Հայրապետյանին Բարձր տեխնոլոգիական արդ...
ՊՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ զորավարժություններին Հայաստանի մասնակցության հարցը
ՀՀ պաշտպանության նախարարությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է 2024 թվականին ՀԱՊԿ զորավարժություննե...
Հայկական մշակութային ժառանգությունը ԼՂ-ում ենթարկվում է ոչնչացման, պղծման և յուրացման․ ԱԳ փոխնախարար
Հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում ներկայում ենթարկվում է շարունակական ոչնչացման, պղծման և յուրացմա...