Մենք մեր հայ գործընկերների հետ ապաքաղաքականացված երկխոսություն ենք կառուցում․ Զախարովա
Մոսկվան աջակցում է 2024 թվականին ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում արդյունավետ աշխատանքի Երևանի տրամադրվածությանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք մեր հայ գործընկերների, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ կառուցողական, ապաքաղաքականացված երկխոսություն ենք կառուցում։ Հունվարի մեկից Միության մարմիններում նախագահությունը, ինչպես դուք կրկին նշեցիք, անցնում է Հայաստանին։ Այս երկրի վարչապետը, դեկտեմբերի 25-ին ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, հայտարարեց, որ Երևանը կենտրոնացած է միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ԵԱՏՄ շրջանակներում առաջադրանքների համակարգված իրականացման վրա: Մենք աջակցում ենք մեր գործընկերների տրամադրվածությանը, ահա հենց այդպիսի տրամադրվածություն հետագա արդյունավետ աշխատանքի նկատմամբ, որն ուղղված է Եվրասիական տնտեսական ինտեգրման ամրապնդմանն ու զարգացմանը»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Նմանատիպ հոդվածներ
Արտաքին ուժերը Երևանն ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու փորձեր են անում․ Զախարովա
Արևմուտքի համար միևնույնն է հայ ժողովրդի և Հայաստանի բնակչության ճակատագիրը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է...
Հայկական մշակութային ժառանգությունը ԼՂ-ում ենթարկվում է ոչնչացման, պղծման և յուրացման․ ԱԳ փոխնախարար
Հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում ներկայում ենթարկվում է շարունակական ոչնչացման, պղծման և յուրացմա...
ՊՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ զորավարժություններին Հայաստանի մասնակցության հարցը
ՀՀ պաշտպանության նախարարությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է 2024 թվականին ՀԱՊԿ զորավարժություննե...
Մխիթար Հայրապետյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Մխիթար Հայրապետյանին Բարձր տեխնոլոգիական արդ...