«Կարևոր է, որ սահմանազատման գործընթացը կանխատեսելի լինի». Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում առաջ քաշված երեք սկզբունքները միջազգային իրավունքին համահունչ են ու լեգիտիմ.
«Մենք պետք է առաջնորդվենք հրապարակային հայտարարություններով, հրապարակավ հաստատված պայմանավորվածություններով»,- ասել է Միրզոյանը՝ հավելելով, որ հանրահռչակված պայմանավորվածությունները երբեմն վերահաստատվում են, երբեմն՝ ոչ հետևողական են վերահաստատվում. «Դրա համար ուզում եմ կրկնել լավատեսական գնահատականը․ կա իրական հնարավորություն, բայց դա կախված է մի շարք գործոններից, այդ թվում՝ Ադրբեջանի կառուցողականությունից»։
Միրզոյանը խոսել է նաև սահմանազատման համար հիմք ծառայող սովետական քարտեզների մասին՝ շեշտելով. «Մեզ համար չափազանց կարևոր է, որ հետագա սահմանազատման գործընթացը կանխատեսելի լինի, դրա սկզբունքներն ու հիմքերը ֆիքսվեն խաղաղության պայմանագրում։ Քարտեզների հիշատակումը մեզ համար նման մի դրսևորում է՝ վստահ լինելու, որ որոշակի կանխատեսելիություն է ապահովվում»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյան-Ալիև ձեռքսեղմում Սանկտ Պետերբուրգում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգի «Ցարսկոյե Սելո» արգելոց-թանգարանում միացել է ԱՊՀ երկրների ղեկավարներին:...
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց դադարեցնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում...
«Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են վերջնական տեսքի բերել խաղաղության պայմանագիրը»․ Պեսկով
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն արձանագրում են, որ պատրաստ են վերջնական տեսքի բերել խաղա...
Խաղաղությունը երբևիցե այսքան մոտ չի եղել. Ալեն Սիմոնյան
Խաղաղությունը տարածաշրջանում երբեք այսքան մոտ չի եղել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագա...