Արգելքը չեղարկվեց․ Շվեդիան Թուրքիային արտահանման լիցենզիաներ է տրամադրել
Շվեդիան չեղարկել է Թուրքիա ռազմական արտադրանքի արտահանման էմբարգոն և սկսել պաշտպանական արդյունաբերության ոլորտում Թուրքիային արտահանման լիցենզիաներ տրամադրել, հաղորդում է Yeni Şafak թերթը՝ վկայակոչելով Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարի հայտարարությունը:
«Այն բանից հետո, երբ խորհրդարանական կոմիտեն ընդունեց ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության առաջարկը, տեղի ունեցավ իրադարձությունների ուշագրավ զարգացում: Հայտնի դարձավ, որ Շվեդիան երկարատև էմբարգոյից հետո սկսել է Թուրքիային արտահանման լիցենզիաներ տրամադրել պաշտպանական արդյունաբերության ոլորտում»,- գրում է թերթը:
2019 թվականի հոկտեմբերին Շվեդիան էմբարգո էր սահմանել Թուրքիա պաշտպանական արդյունաբերության ոլորտում մատակարարումների վրա։ Դեկտեմբերի 26-ին Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ պաշտպանել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը, փաստաթուղթը փոխանցվել է Գլխավոր ասամբլեայի քննարկմանը:
Նմանատիպ հոդվածներ
Գազայի հատվածում զոհերի թիվը աճում է
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 21 հազար 110-ի։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, հայտնել...
Որքա՞ն արժե հնդկական Akash զենիթահրթիռային համակարգը, որը կարող է գնել Հայաստանը
Ակնկալվում է, որ մեկ Akash զենիթահրթիռային համակարգը, որը Հայաստանը կարող է ձեռք բերել, 500 հազար դոլարից պակաս կարժենա:...
Զելենսկին դիմել է ռուս օդաչուներին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ յուրաքանչյուր ռուս օդաչու պետք է իր համար հստակ ընտրություն կատարի՝ շար...
Պակիստանում հրաժարվել են նշել Նոր տարին
Պակիստանի ժամանակավոր վարչապետ Անվար ուլ Հաք կակաոն արգելել է երկրում Նոր տարվա հետ կապված բոլոր տոնակատարությունները ՝...