Որքա՞ն արժե հնդկական Akash զենիթահրթիռային համակարգը, որը կարող է գնել Հայաստանը
Ակնկալվում է, որ մեկ Akash զենիթահրթիռային համակարգը, որը Հայաստանը կարող է ձեռք բերել, 500 հազար դոլարից պակաս կարժենա: Այս մասին հայտնում է ETV Bharat-ը։
Ավելի վաղ հնդկական լրատվամիջոցները գրել էին, որ Հայաստանը կարող է Հնդկաստանից փոքր հեռահարության Akash զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերել։
Համալիրը կարող է միաժամանակ մի քանի թիրախներ խոցել խմբային կամ ինքնավար ռեժիմով։ Այն ունի ներկառուցված էլեկտրոնային հակաքայլերի (ECCM) հնարավորություններ: Զենքի ամբողջ համակարգը տեղակայված է շարժական հարթակներում։
Այն կարող է արդյունավետորեն խոցել ուղղաթիռները, կործանիչները և անօդաչու թռչող սարքերը, որոնք թռչում են 4–25 կիլոմետր շառավղով։ Համալիրը լիովին ավտոմատ է և արագ հայտնաբերում է թիրախները և ոչնչացնում դրանք:
Այն ակտիվ և պասիվ միջամտությունների նկատմամբ բարձր դիմացկությունուն ունի։ Այն կարող է արագ փոխադրվել և նաև արագ տեղակայվել:
Բազմաթիվ թիրախներ ներգրավելու և մանևրելու թիրախներ ոչնչացնելու ունակությամբ, ինչպիսիք են անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ), թեւավոր հրթիռները և ուղղաթիռներից արձակվող հրթիռները, Akash-ն իդեալականորեն համապատասխանում է Երևանի հակաօդային պաշտպանության կարիքներին:
Ակնկալվում է, որ հնդկական Akash զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Հայաստան կսկսվեն մի քանի ամսից։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին դիմել է ռուս օդաչուներին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ յուրաքանչյուր ռուս օդաչու պետք է իր համար հստակ ընտրություն կատարի՝ շար...
«Եկեք անկեղծ լինենք. սա երկար պատերազմ է լինելու». Նեթանյահու
Բենիամին Նեթանյահուն մեկնաբանել է վերջին մի քանի օրերի ընթացքում 15 իսրայելցի զինվորների մահը. «Մենք կարեկցում ենք ընտան...
Գազայի հատվածում փախստականների ճամբարին իսրայելական հարվածի հետևանքով զոհվել է 20 մարդ
Գազայի հատվածի կենտրոնում գտնվող Ալ-Մաղազի փախստականների ճամբարին իսրայելական հարվածների հետեւանքով ավելի քան 20 մարդ է...
Արգելքը չեղարկվեց․ Շվեդիան Թուրքիային արտահանման լիցենզիաներ է տրամադրել
Շվեդիան չեղարկել է Թուրքիա ռազմական արտադրանքի արտահանման էմբարգոն և սկսել պաշտպանական արդյունաբերության ոլորտում Թուրքի...