Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՊՀ երկրների ղեկավարներին դիմավորել են սուրբծննդյան երգերով

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի պալատական-պարկային համալիրներով շրջայցի ժամանակ…

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի պալատական-պարկային համալիրներով շրջայցի ժամանակ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի գործընկերներին հրավիրել է շփման:


ԱՊՀ երկրների ղեկավարները ժամանել են «Պավլովսկ» արգելոց-թանգարան, այնուհետև նրանց սպասում են Ցարսկոյե Սելոյում և Պետերգոֆում: Պավլովսկում բոլոր հյուրերին, բացի Ադրբեջանի և Բելառուսի նախագահներից, որոնք այդ ժամանակ երկկողմ հանդիպում էին անցկացնում, Սուրբ Ծննդյան երգերով դիմավորեց երգչախումբը։


«Հյուսիսային սիմֆոնիա» սիմֆոնիկ նվագախումբը և դրա մենակատարները՝ թավջութակահար Սերգեյ Ռոլդուգինը և ջութակահար Պավել Միլյուկովը կատարեցին մի քանի դասական վալս և ռոմանսներ: Մինի-համերգը վարում էր նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:


ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը կավարտվի Ստրելնայի Կոնստանտինովյան պալատում:

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ո՞վ է ձեր թերացումների համար ձեզ պատժելու. պարոն Երիցյա՞նը, թե ավելի բարձր ինստանցիայում». Անդրանիկ Քոչարյանը՝ ԲՏԱ նախարարին

Ո՞վ է ձեր թերացումների համար ձեզ պատժելու. պարոն Երիցյա՞նը, թե ավելի բարձր ինստանցիայում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250