ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Mulberry» համակարգն արդեն գործարկվել է
Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ խոսվեց քաղաքապետարանում ներդրվող «Mulberry» համակարգի մասին։ Երևանցիները կկարողանան իրենց բողոքներն ու առաջարկներն առցանց ներկայացնել։
Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ հավելվածն արդեն գործարկվել է. «Այս պահին հնարավորություն է տալիս ահազանգել գտնվելու վայրի մասին՝ թողնելով տեքստային հաղորդագրություն և կցելով ձայնային հաղորդագրություն, լուսանկար ու տեսանյութ»։
Ըստ Գրիգորյանի՝ առաջադրանք է ներկայացվել հավելվածի հնարավորություններն ընդլայնելու համար. «Սա ևս մեկ խողովակ է, թեժ գծին զուգահեռ, քաղաքապետարանին խնդրի մասին հայտնելու»։
Նա տեղեկացրել է, որ այս եղանակով խնդրի մասին հայտնելու դեպքում ևս քաղաքացին հաղորդագրություն կստանա իր դիմումի ընթացքի վերաբերյալ։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ասել է, թե «Ակտիվ քաղաքացի» հարթակի հավելվածում բոլորը կարող են խնդիրների մասին հայտնել քաղաքապետարանին։
Ավինյանը կարևորել է նաև այդ հարթակի միջոցով վճարումներ իրականացնելու հնարավորության ստեղծումը. «Քաղաքապետարանի հետ շփման միասնական հարթակ պետք է լինի այս հավելվածը, և մեր խնդիրն է աշխատանքներն անել հնարավորինս արագ՝ դրա հետ համատեղ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները, մարդկանց նույնականացման ստանդարտ կանոնները»։
Ըստ նրա՝ պետք է վստահ լինել, որ քաղաքացիները քաղաքապետարանի հետ շփման տեսանկյունից ունեն միասնական հարթակ։
Մանրամասները՝ տեսանյութում։
«Mulberry» համակարգի լինկը` https://play.google.com/store/apps/details?id=com.ActiveCitizen.TheOnlyGroup&pli=1
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ավտոբուսի ուղևորներին իջեցրել են և ասել՝ ճանապարհը սառած է, չեն քշում»․ օգտատեր
Երեկ երեկոյան Երևանում ձյան տեղումներից հետո Նոր Նորքի 6-րդ զանգվածում ավտոբուսները կանգնել են ու առաջ չեն շարժվել։ Ֆեյս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձկնաբույծները կրկին բողոքի են դուրս եկել․ մանրամասներ
Ձկնաբույծները կրկին բողոքի են դուրս եկել։ Նրանք այս անգամ իրենց բողոքի ցույցը սկսել են փողոց փակելով։ Ձկնաբույծները միակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանրամասներ՝ «կարմիր գծերի» մասին նոր որոշման վերաբերյալ
Էլեկտրական ավտոմեքենաներն ազատված են Երևանի կենտրոնում «կարմիր գծերի» տուրքերից: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակավորված ձկնորսները պարեկների վրա բենզինով լցված շշեր ու փայտեր են նետել․ կան ձերբակալվածներ
Քրեական վարույթի շրջանակներում պարզվում են Գեղարքունիքի մարզում տասնյակ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած՝ առարկայի գոր...