Մատի հաստության ծառեր տնկելու ժամանակ Երևանն այլևս չունի․ Բեգոյան
Երևանի էկոլոգիական վիճակը բարելավելու համար հասուն ծառեր են ներկրվել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը՝ ամփոփելով 2023 թվականին կատարած աշխատանքները, փոխանցում է Sputnik Armenia-ն։
Բեգոյանը ընդգծել է, որ ծառերի փոխարինման ծրագրի շրջանակում հները փոխարինվել են հասուն, ֆունկցիոնալ ու արժեքավոր ծառատեսակներով։
«Երևան քաղաքն էկոլոգիապես վատ վիճակում է, փոշու մեծ տոկոս կա, ինչպես նաև տարբեր տեսակի մանրէներ են առկա։ Հենց այս իրավիճակը մեզ թույլ չտվեց մատի հաստության ծառեր տնկել, քանի որ որոշ ժամանակ հետո միայն դրանք կկարողանային կատարել իրենց ֆունկցիաները։ Հենց սրա համար էլ հիմնականում Իտալիայից ու Հոլանդիայից ներկրված հասուն, 10 տարեկան ծառեր ենք ձեռք բերել։ Երևանն այլևս ժամանակ չունի, որ տնկվեն այնպիսի ծառեր, որոնց ֆունկցիոնալությունը կզգացվի միայն 10 տարի հետո»,- նշել է Բեգոյանը։
Շարունակելով ներկայացնել կատարված աշխատանքները նա շեշտել է, որ 2023 թվականին «Եռաբլուր» զինվորական պանթեոնի 15 հա տարածքում շուրջ 7000 գծամետր ոռոգման համակարգ է անցկացվել։ Ոչ պիտանի հողերում նոր պուրակ է հիմնվել, որն անվանվում է «Փառքի անտառ»։ Այստեղ շուրջ 5000 ծառ ու թուփ է տնկվել։ Բեգոյանը շեշտեց, որ սա էկոլոգիապես ամենամեծ աշխատանքն է, որ Երևանում կատարվել է 2023 թվականին։
Հիշեցնենք՝ հաջորդ մեծ ծրագիրը, ըստ ՊՈԱԿ-ի տնօրենի, թեղիները սակուրաներով և սոճիներով փոխարինելն էր Կենտրոն վարչական շրջանի Սայաթ-Նովա պողոտայում, Մոսկովյան և Ուլնեցի փողոցներում, ինչպես նաև Նոր Նորքի Արտեմ Միկոյան փողոցում։
Նմանատիպ հոդվածներ
4-րդ դասարանում կրթական ծրագրի ավարտին այլևս չի իրականացվելու գիտելիքի ստուգում. ԿԳՄՍ նոր փոփոխություններ
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման...
Երևանի մետրոպոլիտենում ևս մեկ շարժակազմ է դուրս եկել գիծ
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում այսօր ևս մեկ շարժակազմ է դուրս եկել գիծ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գ...
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել մեքենաների՝ պետական աջակցությամբ մաքսազերծման մասին
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ ժամանակավոր ներմուծված թեթև մարդատար տրանսպորտային միջոցների պետական աջակցությամբ մաքսազերծմանը մն...
Տարածվում են կեղծ խոստումներ․ ՊԵԿ-ը՝ մաքսազերծման ժամկետների երկարացման մասին
«Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ֆիզիկական անձանց կողմից անձնա...