ԿԽՄԿ խոսնակը՝ Վիգեն Էուլջեքյանի ընտանիքի անունից բաց նամակի մասին․ ինչո՞ւ նրան փոխարինեցին
Իրավապաշտպան Լուսիանա Մինասյանը և թուրք լրագրող Ուզայ Բուլութը 44-օրյա պատերազմից հետո գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի անունից բաց նամակ են հղել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակին, մասնավորապես, հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուն։
Նրանք ներկայացնելով Վիգեն Էուլջեքյանի գերեվարվելուց առաջ և հետո բոլոր մանրամասները՝ նշում են, որ երբ գերեվարվածներին ազատ արձակելու ցուցակում հայտնվում է նաև Էուլջեքյանի անունը՝ նրա ընտանիքը մեծ ուրախությամբ և ակնկալիքներով է պատրաստվում Վիգենի ժամանմանը և խորը հիասթափություն է ապրում, երբ վերջին պահին Վիգենի փոխարեն մեկ այլ բանտարկյալ է ազատ արձակվում։
«Վերջին րոպեին փոխարինումը կարող է պայմանավորված լինել Վիգենի առողջական վատ վիճակով և ծանր հոգեկան և էմոցիոնալ ճնշումներով: Էլ չենք ասում, որ նա ապրում էր բանտային անտանելի պայմաններում։ Մենք խնդրում ենք ձեր աջակցությունը՝ գտնելու անհրաժեշտ միջոցներ՝ հաստատելու Վիգենի առողջությունն ու բարեկեցությունը... Հայցում ենք ձեր բարեհամբույր միջամտությունը՝ Վիգենի ընտանիքի անունից հրատապ տեղեկատվություն ստանալու համար Վիգեն Էուլջեքջյանի գտնվելու վայրի և նրա առողջական վիճակի մասին, որպեսզի նրա ընտանիքը հույս և խաղաղություն ունենա»,- նշվում է նամակում:
Aysor.am-ի հետ զրույցում Զառա Ամատունին նշել է, որ սոցցանցերից տեղյակ է իրեն ուղղված բաց նամակին։
«Ես խոսնակ եմ և ոչ թե կազմակերպության ղեկավար, բայց, անկախ ամեն ինչից, ես չեմ կարող ասել, որ ստացել եմ նամակն առձեռն, որովհետև ես տեսել եմ դա սոցցանցերում, փոխանցել եմ համապատասխան բաժնի աշխատակիցներին, որոնք անմիջապես զբաղվում են ձերբակալված անձանց հարցերով։ Դա կարող եմ միայն փաստել, այլ մեկնաբանություն անել չեմ կարող», - ասել է նա լրատվամիջոցի հետ զրույցում։
Հարցին, թե որքանո՞վ է հիմնավոր նամակում տեղ գտած անհանգստությունը, որ Վիգենն առողջապես վատ է և դրանով է պայմանավորված իրեն չփոխանցելու հանագամանքը՝ Զառա Ամատունին պատասխանել է, որ ԿԽՄԿ-ն ընդգրկված չէ նման բանակցային գործընթացներում, թե ում փոխանցեն և ում՝ ոչ, դա կայացնում են համապատասխան իշխանությունները։
«Սակայն, ի թիվս այլ ձերբակալված հայերի, իրեն էլ մենք շարունակաբար տեսակցել ենք և շարունակում ենք տեսակցել, ցանկացած նկատառում, որ մենք ունենք այս անձի և մնացած անձանց առողջական վիճակի հետ կապված, մենք, բնականաբար, քննարկում ենք համապատասխան իշխանությունների հետ և զուգահեռ ընտանիքի հետ մշտապես կապի մեջ ենք։ Ես չեմ կարող հիմա հանրային կերպով պատասխանել այդ նամակին, բայց, իհարկե, մենք կապի մեջ ենք և շարունակաբար կապ կունենանք այս անձի ընտանիքի հետ և մնացած անձանց ընտանիքների հետ։ Մենք հանրային հարթակներում չենք շփվում ընտանիքների հետ, որովեհտև ունենք այդ անմիջական կապը», - ասել է նա։
Եթե տեղեկություն ունենան, որ Վիգենի առողջական վիճակը ծանր է, արդյո՞ք անմիջապես այդ մասին տեղյակ կպահեն նրա ընտանիքին՝ Զառա Ամատունին պատասխանել է. «Բնականաբար, մենք իրենց հետ խոսում ենք բոլոր այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են իրենց հարազատին»։
Նմանատիպ հոդվածներ
4-րդ դասարանում կրթական ծրագրի ավարտին այլևս չի իրականացվելու գիտելիքի ստուգում. ԿԳՄՍ նոր փոփոխություններ
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման...
Երևանի մետրոպոլիտենում ևս մեկ շարժակազմ է դուրս եկել գիծ
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում այսօր ևս մեկ շարժակազմ է դուրս եկել գիծ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գ...
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել մեքենաների՝ պետական աջակցությամբ մաքսազերծման մասին
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ ժամանակավոր ներմուծված թեթև մարդատար տրանսպորտային միջոցների պետական աջակցությամբ մաքսազերծմանը մն...
Տարածվում են կեղծ խոստումներ․ ՊԵԿ-ը՝ մաքսազերծման ժամկետների երկարացման մասին
«Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ֆիզիկական անձանց կողմից անձնա...