Ինչ եղանակ սպասել մինչև շաբաթվա վերջ
Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք, ճանապարհներին` նաև մերկասառույց։ Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի ազգային կենտրոնը։
Դեկտեմբերի 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 4-7 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 28-33 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-26-ի ցերեկը կբարձրանա 4-6 աստիճանով։
«Այսօր ցերեկն ու առաջիկա գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց Ձորում, Սյունիքի նախալեռներում սպասվում է ձյուն, տեղ-տեղ՝ ինտենսիվ, առանձին հատվածներում` քամու ուժգնացում 28-33 մ/վրկ, բուք, ճանապարհներին մերկասառույց»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Երևանում այսօր ցերեկն ու առաջիկա գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ թաց ձյուն, ցածրադիր գոտում՝ ձնախառն անձրև։
Այսօր սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Երևանում սպասվող տեղումները բարձրադիր գոտում կլինեն թաց ձյան, ցածրադիր գոտում՝ ձնախառն անձրևի տեսքով։

Նմանատիպ հոդվածներ
Ուժեղ քամին խնդիրներ է ստեղծել Սևծովյան Բաթումիում
Դեկտեմբերի 24-ի գիշերը ուժեղ քամին խնդիրներ է ստեղծել Սևծովյան Բաթում քաղաքում։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան՝ հ...
Ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ ժամը 09։00-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Աշոցքի, Արագածի, Սպիտակի և Վայքի տարածա...
Հայաստանում ուժեղ քամիները կպահպանվեն
Հանրապետության տարածքի մեծ մասում՝ բացառությամբ Արարատյան դաշտի, ուժեղ քամիները կպահպանվեն մինչև դեկտեմբերի 26-ի երեկոյա...
Նոր տարին` առանց տեղումների. եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 29-31-ին, հունվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հա...