Ուժեղ քամին խնդիրներ է ստեղծել Սևծովյան Բաթումիում
Դեկտեմբերի 24-ի գիշերը ուժեղ քամին խնդիրներ է ստեղծել Սևծովյան Բաթում քաղաքում։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան՝ հղում անելով քաղաքի քաղաքապետարանին։
Քաղաքապետարանի տվյալներով՝ քամին տապալել է ծառերն ու լապտերների սյուները, պոկել տների տանիքները, վնասել ենթակառուցվածքն ու ավտոբուսի կանգառները:
Քաղաքի շրջաններից մեկում ծառերն ընկել են ավտոմեքենաների կայանատեղիում և մի քանի մեքենա, պոկվել է նաև Բաթումի պետական համալսարանի տանիքը:
Տուժածների մասին տեղեկություններ չկան:
Հաղորդվում է, որ տապալված ծառերը խնդիրներ են առաջացրել նաև երկաթուղում, ինչի պատճառով մի քանի ուղևորություն հետաձգվել է, և երթևեկությունը ամբողջությամբ խոստանում են վերականգնել միայն կեսօրին:




Նմանատիպ հոդվածներ
Ինչ եղանակ սպասել մինչև շաբաթվա վերջ
Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնա...
Հայաստանում ուժեղ քամիները կպահպանվեն
Հանրապետության տարածքի մեծ մասում՝ բացառությամբ Արարատյան դաշտի, ուժեղ քամիները կպահպանվեն մինչև դեկտեմբերի 26-ի երեկոյա...
Ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ ժամը 09։00-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Աշոցքի, Արագածի, Սպիտակի և Վայքի տարածա...
Նոր տարին` առանց տեղումների. եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 29-31-ին, հունվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հա...