
Մակրոնը հայտնվել է թիրախում՝ սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող Դեպարդյեին անվանելով «Ֆրանսիայի հպարտություն»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դարձել է քննադատության թիրախ՝ սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող դերասան Ժերար Դեպարդյեին պաշտպանելու համար։
Մակրոնն իրեն անվանել է «մեծ դերասանի մեծ երկրպագու»։ «Նա Ֆրանսիայի հպարտությունն է»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։
Մակրոնի մեկնաբանությունները հեռուստատեսային հարցազրույցում հնչել են այն բանից հետո, երբ 16 կանայք Դեպարդյեին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ այս ամսվա սկզբին հեռարձակված վավերագրական ֆիլմում:
Դեպարդյեի դեմ նման մեղադրանքների մասին հարցին Մակրոնն ասել է, որ հավատում է անմեղության կանխավարկածին և իրավական գործընթացին։
Մակրոնը քննադատել է նաև մշակույթի նախարարի որոշումը՝ կարգապահական վարույթ հարուցել՝ Դեպարդյեի Պատվո լեգեոնի շքանշանով Դեպարդյեին պարգեւատրելու հետ կապված, ինչը կարող է հանգեցնել մրցանակի հետկանչմանը։ Նա ասել է, որ մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ-Մալակը «չափազանց հեռուն» է գնացել: Պատվո լեգեոնը «բարոյական գործիք» չէ, և չի կարելի զրկել մրցանակից վավերագրական ֆիլմի հիման վրա, ասել է Մակրոնը։
Նշենք, որ բացի վավերագրական ֆիլմից, իսպանացի լրագրող և գրող Ռութ Բազան վերջերս բողոք է ներկայացրել Դեպարդյեի դեմ, ով, ըստ նրա, 1995 թվականին Փարիզում տված հարցազրույցի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել իր նկատմամբ։
51-ամյա Բազան Associated Press-ին պատմել է, որ երբ ինքը 23 տարեկան էր, հարցազրույց է վերցրել դերասանից Փարիզում Cinemanía ամսագրի համար: Նա հայտարարել է, որ հարցազրույցի վերջում դերասանը սկսել է համբուրել նրա դեմքն ու պարանոցը և դիպել նրա ոտքերի միջև՝ վարքագիծ, որը, ըստ նրա, ոստիկանությունը որակել է որպես բռնաբարություն:
Բազան որոշել է «թաղել» այս միջադեպը, բայց հետո ամեն ինչ մանրամասն գրել է իր օրագրում։ Այժմ, նա ասում է, որ դրվագը կրկին ի հայտ է եկել, երբ նա կարդացել է 13 կանանց կողմից Դեպարդյեի դեմ ուղղված մեղադրանքների մասին: Նա նշել է, որ այդ ժամանակից ի վեր եղել է «իսկական մղձավանջի» մեջ և որոշել է, որ պետք է բարձրաձայնի:
74-ամյա Դեպարդյեին բռնաբարության համար հետաքննում է նաև դերասանուհի Շառլոտա Առնուն, ով ասում է, որ հանցագործությունները տեղի են ունեցել Դեպարդյեի տանը: