ՀՀ կառավարությունն իր վրա է վերցնում ԼՂ-ի պարտքը․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը
83 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ ձայներով 2–րդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեց նախագիծ, որով ԼՂ կառավարության շուրջ 315 մլրդ դրամի պարտավորությունը կանցնի ՀՀ–ին։ Այս նախագծով համապատասխան փոփոխություն և լրացումներ կատարվեցին 2023 թ. պետական բյուջեում։
Այսպիսով, ՀՀ-ի նկատմամբ ԼՂ կառավարության շուրջ 315 մլրդ դրամի պարտավորությունը անցավ ՀՀ–ին, որի 70 տոկոսն իր վրա կվերցնի ՀՀ կառավարությունը, իսկ 30 տոկոսը` ՀՀ բանկերը։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նաև տեղեկացրել էր, որ 315 մլրդ դրամի մեջ 187 մլրդ դրամը ԼՂ կառավարության պարտատոմսերն են, 85.5 մլրդ դրամը հիմնադրամների պարտատոմսերն են, 22.5 մլրդ դրամը ֆիզիկական անձանց վարկերն են, 19 մլրդ դրամը` իրավաբանական անձանց վարկերը։ Իսկ այն մարդիկ, որոնք ԼՂ–ում ստացել են վարկեր ու ցանկանում են, որ դրանք ներվեն, ըստ նախարարի` կազմում են 10 տոկոսից մի փոքր ավելի։
Նախարարը չի հերքել ընդդիմադիր պատգամավորների այն հայտարարությունները, թե այս որոշման հիմնական նպատակը բանկային համակարգի կայունության ապահովումն է։
«Ոչ մեկը հակառակը չի ասել։ Բայց և այնպես, այս որոշումը նաև ԼՂ բնակչության վարկունակության վրա է ազդելու»,– նշել է Հովհաննիսյանը։
Նշենք նաև, որ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, որ իրենք վերապահումով են կողմ քվեարկելու։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը պատրաստվո՞ւմ է դուրս գալ ՀԱՊԿ–ից. ՌԴ դեսպանը պատասխանել է
Թեև ՀՀ ներկայացուցիչները չեն մասնակցում կազմակերպության նիստերին, Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ Հավաքական անվտ...
Փաշինյանը մեկնել է Ռուսաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի ա...
Հայ-ռուսական հարաբերություններում դժվարությունները ժամանակավոր են․ Լավրովն ընդգծել է՝ որ դեպքում կլուծվեն
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա դժվարությունները ժամանակավոր են և կլուծվեն, եթե լինի կամք: Այս մասին ՏԱ...
Բայրամովը՝ սահմանին ԱԳ նախարարների հանդիպման մասին
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը անդրադարձել է սահմանազատման պատվիրակությունների և ԱԳ նախարարների հանդիպումներին։«...