Տագնապեցնող վիճակագրություն․ նախորդ տարվա համեմատ այս տարի մոտ 30 տոկոսով ավելի քիչ ցորեն է արտադրվել Հայաստանում․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նախօրեին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից հետո պաշտոնապես հաղորդվեց, որ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաեւ «ՀՀ պարենային անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր»։ Իշխանական շրջանակներում անհանգստությամբ քննարկում են պարենային անվտանգության, մասնավորապես հացահատիկի հետ կապված դեֆիցիտի խնդիրը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, կա բավականին տագնապեցնող վիճակագրություն, որ նախորդ տարվա համեմատ այս տարի մոտ 30 տոկոսով ավելի քիչ ցորեն է արտադրվել Հայաստանում, որը պայմանավորված է Ռուսաստանից ներկրվող էժան ցորենով: Դրան զուգահեռ, պետությունը ռազմավարություն չունի եւ վառելիքի կամ պարարտանյութերի հետ կապված սուբսիդիաներ չի տալիս, ինչն էլ առիթ է դարձել, որ էականորեն կրճատվի մշակվող ցանքատարածությունների քանակը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը նշել է, թե որն էր միակ տարբերակը ԼՂ-ի հարցը լուծելու համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս րոպեներին հարցազրույց է տալիս Պետրոս Ղազարյանին։ Անդրադառնալով ԼՂ հարցին վարչապետը ասաց․ «Չ...
ՀՀ-ն 2024 թվականի հունվարի 1-ից ՌԴ-ից ընդունում է ԵԱՏՄ նախագահությունը
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է ԵԱՏՄ գագաթնաժողովին: «Ուզում...
ՀՀ ԱԳՆ-ն հերքել է Մարուքյանի հայտարարությունը
Երևանը հայտարարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա: Այս մասին հայտնել է Ար...
Մոսկվան հայտարարություն է արել Հայաստանի հետ հարաբերությունների մասին
Ռուսաստանի դիրքորոշումը հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր հայեցակետերի վերաբերյալ բազմիցս և մանրամասն ներկայացվել է։ Այ...