Խնդիրը Շահրամանյանին խաղից դուրս բերելն է․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ԱԺ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով գնալուց հետո սահուն ինտեգրվել է Հայաստանի իշխանություններին: Իհարկե, խոսքը ոչ բարձրաստիճան շրջանակների մասին է, քանի որ Արցախից գալուց հետո մինչ օրս նա Փաշինյանի ընդունելությանը չի արժանացել, այլ միջին օղակների, որոնք Շահրամանյանի գլխի տակ փափուկ բարձ են փորձում դնել եւ Արցախի հարցը նրա տնօրինությունից հանել:
Որքան էլ նա հավատարմության երդումներ տա իշխանությանը, նրա նկատմամբ անվերապահ վստահություն չի լինելու: Այս շրջանակների խնդիրը Շահրամանյանին խաղից դուրս բերելը եւ Սամվել Բաբայանին առաջ մղելն է` արցախցիների հարցերում «կարգադրիչ» նշանակելով։ Վերջերս էլ Բաբայանն ու Շահրամանյանը հանդիպել են՝ քննարկել արցախցիների՝ Արցախ վերադառնալու խնդիրը: Բաբայանը կրկին պնդել է, որ իրեն լիազորեն Ադրբեջանի հետ բանակցել, որպեսզի վերադարձի հարցը փորձեն լուծել: Իսկ եթե դա չի ստացվում, ապա փորձեն նրանց կոմպակտ տեղավորել Սյունիքում։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը նշել է, թե որն էր միակ տարբերակը ԼՂ-ի հարցը լուծելու համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս րոպեներին հարցազրույց է տալիս Պետրոս Ղազարյանին։ Անդրադառնալով ԼՂ հարցին վարչապետը ասաց․ «Չ...
ՀՀ-ն 2024 թվականի հունվարի 1-ից ՌԴ-ից ընդունում է ԵԱՏՄ նախագահությունը
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է ԵԱՏՄ գագաթնաժողովին: «Ուզում...
ՀՀ ԱԳՆ-ն հերքել է Մարուքյանի հայտարարությունը
Երևանը հայտարարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա: Այս մասին հայտնել է Ար...
Մոսկվան հայտարարություն է արել Հայաստանի հետ հարաբերությունների մասին
Ռուսաստանի դիրքորոշումը հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր հայեցակետերի վերաբերյալ բազմիցս և մանրամասն ներկայացվել է։ Այ...