
Հայտնի է՝ ինչով են վարակված եղել Տյումեն-Ադլեր գնացքի երեխաները

Ռոսպոտրեբնադզորը պարզել է Տյումեն-Ադլեր գնացքում ուղևորվող երեխաների հիվանդության պատճառը, նրանց մոտ հայտնաբերվել է գրիպի A վիրուս։ Այս մասին լրագրողներին հայտնել են Սարատովի մարզի Ռոսպոտրեբնադզորի վարչությունից: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Սարատովի մարզի Ռոսպոտրեբնադզորի վարչության մասնագետներն օպերատիվորեն պարզել են երեխաների հիվանդության պատճառը, որոնք Տյումեն-Ադլեր գնացքն էին մեկնում ճամբարում հանգստից։ Առաջին լաբորատոր հետազոտությունների արդյունքներով սուր շնչառական վարակներով երեխաների մոտ հայտնաբերվել է գրիպի վիրուս»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Անհրաժեշտ բոլոր հակահամաճարակային միջոցառումներն իրականացվում են ամբողջ ծավալով։
Պենզայի մարզի քննիչները քրեական գործ են հարուցել Տյումեն-Ադլեր գնացքով երթևեկող կազմակերպված խմբի 12-ամյա աղջկա մահվան փաստով: Այս մասին հայտնել Է ՌԴ ՔԿ-ն Telegram ալիքում:
Ավելի վաղ Սարատովի նահանգապետ Ռոման Բուսարգինը հայտնել էր, որ 125 երեխաներից բաղկացած կազմակերպված խումբը, որը ճամբարից վերադառնում էր Սարատովի մարզով, Տյումեն-Ադլեր գնացքից հանել են եւ ինֆեկցիոն հիվանդանոց ուղարկել նրանցից մեկի մոտ ջերմաստիճանի բարձրացման պատճառով՝ հիվանդությունների առկայությունը ստուգելու համար:
Ավելի ուշ նա հստակեցրել է, որ ջերմությունից բողոքել են մոտ 30 տղաներ։ Պենզայի մարզի Սերդոբսկի շրջանի վարչակազմում ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ Տյումեն-Ադլեր գնացքում մահացել է մեկ երեխա, նրա դին հանել են Սերդոբսկում:
«Ռուսաստանի Քննչական կոմիտեի Պենզայի մարզի քննչական մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ՝ միջքաղաքային գնացքում աղջկա մահվան դեպքի առթիվ։ Հետաքննության տվյալներով՝ 2023 թվականի դեկտեմբերի 20-ի երեկոյան Տյումեն-Ադլեր երթուղով գնացքում վատացել է երեխաների կազմակերպված խմբի կազմում գտնվող 12-ամյա աղջկա առողջական վիճակը։ Պենզայի մարզի տարածքում գնացքի մոտ ժամանած շտապօգնության աշխատակիցները երեխայի մահ են արձանագրել: Մահվան ճշգրիտ պատճառը պարզելու համար նշանակվել և կատարվում է դատաբժշկական փորձաքննություն»,-ասված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչության տվյալներով՝ հինգշաբթի գիշերը գնացքը ժամանել է Սարատովի մարզի Բալաշով քաղաքի կայարան, որտեղից բժիշկների զննումից հետո երեխաներին տեղափոխել են Սարատովի հիվանդանոց, ինչի կապակցությամբ Սարատովի քննիչները դատավարական ստուգում են անցկացնում: