Ցավոք, մենք տեսնում ենք, թե ինչի է հանգեցրել այդ ամենը․ Զախարովա

Մերձավոր Արեւելքում ճգնաժամի դեէսկալացիայի հեռանկարներ չկան, Ռուսաստանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի դրա տարածումից այլ երկրների վրա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։


Դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ն մեծացրել է իր ներկայությունը տարածաշրջանում տարբեր ուղղություններով՝ ռազմական, քաղաքական, ֆինանսական, Վաշինգտոնը շատ ծրագրեր ուներ։


«Ցավոք, մենք տեսնում ենք, թե ինչի է հանգեցրել այդ ամենը՝ սարսափելի ճգնաժամ, որը հոկտեմբերի 7-ից ծավալվում է մեր աչքի առաջ։ Դրա մոտակա ավարտի կամ գոնե դեէսկալացիայի հեռանկար չկա։ Հիմա ամեն ինչ հավասարակշռում է այն մակարդակի վրա, թե արդյոք, Աստված մի արասցե, այս ճգնաժամն ավելի կընդլայնվի։ Եվ ամեն ինչ արվում է մեր կողմից, այդ թվում, որպեսզի դա տեղի չունենա»,- նշել է նա։


Զախարովան նաև ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, թե ինչպես է ԱՄՆ-ն մեծացնում իր ներկայությունը Մերձավոր Արևելքում: Նրա խոսքով՝ նրանք դա արել են երկրների վրա հարձակումների, ինքնիշխան տարածաշրջանային պետությունների նկատմամբ ագրեսիայի, ներքին գործերին միջամտության, գունավոր հեղափոխությունների, սպառազինությունների մատակարարման եւ տարածաշրջանում հակամարտությունների մանիպուլյացիայի տեսքով: