Սաակաշվիլին նոր քաղաքական նախաձեռնություն է սկսում
Թբիլիսիի քաղաքային դատարանում «Նոյեմբերի 7-ի գործի» նիստի ժամանակ մեղադրյալ, երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Վիվամեդ» կլինիկայից հեռավար կերպով մասնակցելով դատավարությանը՝ նոր քաղաքական նախաձեռնությամբ է հանդես եկել, գրում է «Ալիք մեդիան»։
Վրաստանի երրորդ նախագահի խոսքով, անհրաժեշտ է ստեղծել քաղաքական գործունեության և միասնության կոմիտե, որում կմիավորվեն մինչև 20-25 հոգի. կոմիտեի անդամ է համարում նաև իր հիմնադրած, ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ զգային շարժման» ղեկավարներին։
«Մեզ անհրաժեշտ է ընդդիմության լիակատար համակարգում, անկախ տարբեր կարծիքներից, առանց համակարգման աշխատանք չի արվում, ուժը միասնության մեջ է։ Ես բացարձակապես համոզված եմ դրանում»,- ասել է Սաակաշվիլին։
Ըստ նրա՝ հանձնաժողովը պետք է լինի բյուրոկրատիայից զերծ, ազգային կոնսենսուսի ճկուն կառույց՝ քաղաքական խորհրդակցական մարմին. «Հանձնաժողովը կլինի նոր գաղափարների գեներատոր, նոր արձագանքների և այլոց հետ ազգային համաձայնության, կոնսենսուսի միջոցով երկխոսության վայր»:
Սաակաշվիլին նաև ասել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության նպատակն է ամեն գնով ընդմիշտ լինել իշխանության ղեկին, բայց Եվրոպան նշանակում է իշխանության փոփոխություն: Սաակաշվիլիի խոսքով, Վրաստանի իշխանության հիմնական մարտավարությունը լինելու է ահաբեկելը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը նշել է, թե որն էր միակ տարբերակը ԼՂ-ի հարցը լուծելու համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս րոպեներին հարցազրույց է տալիս Պետրոս Ղազարյանին։ Անդրադառնալով ԼՂ հարցին վարչապետը ասաց․«Չի...
ՀՀ-ն 2024 թվականի հունվարի 1-ից ՌԴ-ից ընդունում է ԵԱՏՄ նախագահությունը
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է ԵԱՏՄ գագաթնաժողովին: «Ուզում...
ՀՀ ԱԳՆ-ն հերքել է Մարուքյանի հայտարարությունը
Երևանը հայտարարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա: Այս մասին հայտնել է Ար...
Մոսկվան հայտարարություն է արել Հայաստանի հետ հարաբերությունների մասին
Ռուսաստանի դիրքորոշումը հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր հայեցակետերի վերաբերյալ բազմիցս և մանրամասն ներկայացվել է։ Այ...