Նա ընտրվել է միայն այն պատճառով, որ խոսում էր խաղաղության մասին․ Զախարովա
Զելենսկին Ուկրաինայում ընտրությունների ժամանակ հանդես էր գալիս երկրի երկլեզվության օգտին, իսկ այժմ «մոռացել է» ռուսերենը, որպեսզի նույն ալիքին լինի ուկրաինացի ազգայնականների հետ։ Այս մասին Sputnik-ի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նախօրեին լրագրողներից մեկը մամուլի ասուլիսի ժամանակ Զելենսկուն հարց է տվել ռուսերենով, նա սկսել է լսել ուկրաինացի թարգմանչին։ Զելենսկին պատասխանը տվել է ուկրաիներենով։
«Դա նախատեսված է այն մարդկանց համար, որոնց մոտ ազգայնականությունը դուրս է մղել մնացած ամեն ինչը՝ բարոյականությունը, պարկեշտությունը, նույնիսկ պրագմատիզմը»,- հայտարարել Է դիվանագետը:
Նրա խոսքով՝ ազգայնականությունը, որը տասնամյակներ շարունակ մտցվել է Ուկրաինայի քաղաքացիների գիտակցության մեջ, ստվերել է մարդկանց աչքերը։ Իսկ Զելենսկու արարքը նպատակ ունի ցույց տալ նրանց միասնությունը, ովքեր «վարակված են ազգայնականությամբ»։
Զախարովան հիշեցրել է, որ իր նախընտրական արշավում, որը Զելենսկուն իշխանության բերեց, նա հանդես էր գալիս որպես երկրի միավորող և աջակցում էր ռուսալեզու շրջանների բնակիչներին իրենց լեզվով խոսելու իրավունքում: Այս սինթեզը նրա ծրագրի էությունն էր։
Դիվանագետը նշել է, որ հենց այդ պատճառով էլ ընտրվել է Զելենսկին։
«Միայն այն պատճառով, որ նա խոսում էր խաղաղության մասին, և որ նա խոսում էր ռուսաց լեզվի մասին, որ նա ռուսախոս է և որ նա Ուկրաինան գիտի ներսից»,- հայտարարել Է Զախարովան:
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
Մենք ելնում ենք նրանից, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կընդունի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը և դեկտեմբերի 25-26-ը կժ...
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը պատասխանել է Փաշինյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախյան բանակցային գործընթացի մասին հերթական անգամ կեղծիք է ասել։ Այս մասին հայտարարել է ՀՀ...
Դա ուղերձ է հայերին՝ եթե վերադառնաք ԼՂ, ձեզ սովամահ կանեն, կազատազրկեն կամ կսպանեն․ Օկամպո
Լեռնային Ղարաբաղում դարեր շարունակ ապրած հայերի դեմ էթնիկ զտումները ցեղասպանություն են, իսկ տեղահանությունը՝ մարդկության...
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Նարայանը և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը։ Այս մասին տեղե...