Լեհաստանում աշխատանքից ազատել են պետական լրատվամիջոցների ղեկավարներին
Լեհաստանի պետական լրատվամիջոցների՝ հանրային հեռուստատեսության, ռադիոյի և լրատվական գործակալության ղեկավարությունը պաշտոնանկ է արվել։ Այս մասին չորեքշաբթի՝ դեկտեմբերի 20-ին, հայտարարել է Լեհաստանի կառավարությունը։
Ինչպես հայտնում է PolsatNews-ը, հայտարարության հրապարակումից մեկ ժամ չանցած TVP Info-ն և TVP3-ը դադարեցրել են հեռարձակումը: TVPinfo կայքը չի աշխատում։
Նոր կառավարությունը պնդում է, որ «Օրենք և արդարություն» կուսակցության իշխանության ութ տարիների ընթացքում պետական լրատվամիջոցները դարձել են քարոզչության միջոց։ Վարչապետ Դոնալդ Տուսկի կոալիցիան խոստացել է ստեղծել նոր լրատվամիջոցներ, որոնք կունենան ավելի հավասարակշռված մոտեցում։
Նախօրեին Լեհաստանի Սեյմն ընդունել է «Պետական լրատվամիջոցների և Լեհաստանի մամուլի գործակալության իրավական կարգի, անաչառության և ամբողջականության վերականգնման մասին» բանաձևը։
Փաստաթղթում Սեյմը բոլոր կառավարական մարմիններին կոչ է արել միջոցներ ձեռնարկել՝ ուղղված սահմանադրական կարգի վերականգնմանը՝ քաղաքացիների հավաստի տեղեկատվության հասանելիության և պետական լրատվամիջոցների գործունեության վերաբերյալ:
«Օրենք և արդարադատություն« կուսակցության քաղաքական գործիչները չեն աջակցել որոշմանը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը նշել է, թե որն էր միակ տարբերակը ԼՂ-ի հարցը լուծելու համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս րոպեներին հարցազրույց է տալիս Պետրոս Ղազարյանին։ Անդրադառնալով ԼՂ հարցին վարչապետը ասաց․ «Չ...
ՀՀ-ն 2024 թվականի հունվարի 1-ից ՌԴ-ից ընդունում է ԵԱՏՄ նախագահությունը
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է ԵԱՏՄ գագաթնաժողովին: «Ուզում...
ՀՀ ԱԳՆ-ն հերքել է Մարուքյանի հայտարարությունը
Երևանը հայտարարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա: Այս մասին հայտնել է Ար...
Մոսկվան հայտարարություն է արել Հայաստանի հետ հարաբերությունների մասին
Ռուսաստանի դիրքորոշումը հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր հայեցակետերի վերաբերյալ բազմիցս և մանրամասն ներկայացվել է։ Այ...