Տեղումներ, ձյուն, մառախուղ․ առաջիկա օրերի եղանակը

Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ թաց ձյուն, հնարավոր է նաև մառախուղ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։


Դեկտեմբերի 24-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։


Մարզերում այսօր ցերեկը, դեկտեմբերի 20-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ին, 23-ի գիշերն առանձին շրջաններում, 23-ի ցերեկը, 24-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։


Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, դեկտեմբերի 21-ին, 22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վ, դեկտեմբերի 23-ին, 24-ին՝ 20-25մ/վ արագությամբ։


Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 22-ի և 23-ի գիշերը կբարձրանա 6-10 աստիճանով։

Քաղաքականություն