Մենք լավ գիտենք այդ դիրքորոշումը, այն չի կարող փոխել իրադարձությունների ընթացքը․ Պեսկով
Արևմտյան երկրների դիրքորոշումը, ելնելով այն անհրաժեշտությունից, որ պետք է հասնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «Ուկրաինայում պարտվելուն», չի փոխի իրադարձությունների իրական ընթացքը։ Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեւիդ Քեմերոնի հայտարարություններն այն մասին, որ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան կաջակցեն Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ կլինի մինչեւ Ռուսաստանի պարտությունը։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հավանաբար, ԱԳՆ իմ գործընկերները կմեկնաբանեն դա, բայց դա հայտնի դիրքորոշման շարունակությունն է»,- ասել Է Պեսկովը:
Նրա խոսքով՝ նման դիրքորոշումը հետագայում կհանգեցնի ռեսուրսների սպառմանը և այդ երկրների ներգրավվածությանը Ուկրաինական հակամարտությունում։
«Մենք լավ գիտենք այդ դիրքորոշումը, այն չի կարող փոխել իրադարձությունների ընթացքը»,- ընդգծել Է Կրեմլի ներկայացուցիչը:
Նմանատիպ հոդվածներ
Դա ուղերձ է հայերին՝ եթե վերադառնաք ԼՂ, ձեզ սովամահ կանեն, կազատազրկեն կամ կսպանեն․ Օկամպո
Լեռնային Ղարաբաղում դարեր շարունակ ապրած հայերի դեմ էթնիկ զտումները ցեղասպանություն են, իսկ տեղահանությունը՝ մարդկության...
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Նարայանը և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը։ Այս մասին տեղե...
Զախարովան՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
Մենք ելնում ենք նրանից, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կընդունի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը և դեկտեմբերի 25-26-ը կժ...
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը պատասխանել է Փաշինյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախյան բանակցային գործընթացի մասին հերթական անգամ կեղծիք է ասել։ Այս մասին հայտարարել է ՀՀ...