Կսկսվի մի գործընթաց, որը նույնպես սայթաքելու է․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները անորոշ ժամանակով կձգձգվեն, ինչպես դա տեղի ունեցավ Անկարայի հետ: Նրա խոսքերը մեջբերում Է Reuters-ը։
«Նրանց (Ուկրաինային և Մոլդովային) թեկնածուի կարգավիճակ տալը չի նշանակում, որ նրանք կդառնան ԵՄ անդամ։ Կսկսվի մի գործընթաց, որը նույնպես սայթաքելու է: Այդ երկրներից ոչ մեկը Թուրքիա չէ»,- հայտարարել Է Էրդողանը։
Թուրքիայի առաջնորդը սխալ է համարել, որ Անկարան, որն արդեն վաղուց պատրաստ է եվրաինտեգրմանը, «տարիներ շարունակ սպասում է դռան հետևում՝ քաղաքական խոչընդոտների պատճառով»: Նրա խոսքով՝ Թուրքիայի «ռազմավարական և տնտեսապես» ներուժը վաղուց նրան իրավունք է տվել միանալ դաշինքին։
Մինչ այդ Եվրախորհրդի ղեկավարը հայտարարել էր, որ եվրոպական երկրների ղեկավարները որոշել են բանակցություններ սկսել Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ:
Թուրքիան 1963 թվականից ասոցացվում է ԵՄ-ի հետ, իսկ 1987 թվականից անդամակցում է ԵՄ-ին։ 2005 թվականին կողմերը պաշտոնապես սկսել էին բանակցությունները Անկարայի կարգավիճակի շուրջ, սակայն գործընթացը մի քանի անգամ ընդհատվել էր տարաձայնությունների ֆոնին։ 2016 թվականից բանակցային գործընթացը վերսկսվել է, մասնավորապես, միգրացիոն ճգնաժամից Եվրոպան դուրս բերելու հարցում Թուրքիայի օգնության պատճառով՝ իր տարածքում փախստականների հոսքը պահելու հաշվին: Վերջին յոթ տարիների ընթացքում Անկարային այդպես էլ չի հաջողվել ավարտել անդամակցության շուրջ բանակցությունները։ Այդ ճանապարհին հիմնական խոչընդոտներից մեկը մնում է Կիպրոսի խնդիրը։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
Մենք ելնում ենք նրանից, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կընդունի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը և դեկտեմբերի 25-26-ը կժ...
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը պատասխանել է Փաշինյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախյան բանակցային գործընթացի մասին հերթական անգամ կեղծիք է ասել։ Այս մասին հայտարարել է ՀՀ...
Դա ուղերձ է հայերին՝ եթե վերադառնաք ԼՂ, ձեզ սովամահ կանեն, կազատազրկեն կամ կսպանեն․ Օկամպո
Լեռնային Ղարաբաղում դարեր շարունակ ապրած հայերի դեմ էթնիկ զտումները ցեղասպանություն են, իսկ տեղահանությունը՝ մարդկության...
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Նարայանը և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը։ Այս մասի...