Հույս ունեմ, որ մենք նրանից դրական պատասխաններ կստանանք․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ակնկալում է մոտ ժամանակներս հանդիպել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, հույս ունի քննարկել Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Մոտ ժամանակներս հանդիպելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ մենք կասենք՝ եկեք այնպես անենք, որ հացահատիկի միջանցքը գործի։ Ես հույս ունեմ, որ մենք նրանից դրական պատասխաններ կստանանք եւ կշարունակենք մեր ճանապարհը»,- Հունգարիայից վերադառնալուց հետո ինքնաթիռում լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահը։
Նա հայտարարել է Սեւծովյան հացահատիկային նախաձեռնության վերսկսման անհրաժեշտության մասին։
«Մենք պետք է վերականգնենք «հացահատիկային միջանցքի» աշխատանքը և ապահովենք, որ աֆրիկյան կարիքավոր երկրները դրանից ստանան իրենց բաժինը: Մենք՝ Ռուսաստանը, Կատարը և Թուրքիան, ստեղծել ենք եռակի համերաշխություն։ Կատարը այս միջանցքով եկող հացահատիկը կպահպանի ֆինանսական մակարդակում, մենք այն կվերամշակենք ալյուրի մեր գործարաններում, այնուհետև կուղարկենք աֆրիկյան երկրներ: Մենք հետևում ենք այդ ծրագրին»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը պատասխանել է Փաշինյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախյան բանակցային գործընթացի մասին հերթական անգամ կեղծիք է ասել։ Այս մասին հայտարարել է ՀՀ...
Դա ուղերձ է հայերին՝ եթե վերադառնաք ԼՂ, ձեզ սովամահ կանեն, կազատազրկեն կամ կսպանեն․ Օկամպո
Լեռնային Ղարաբաղում դարեր շարունակ ապրած հայերի դեմ էթնիկ զտումները ցեղասպանություն են, իսկ տեղահանությունը՝ մարդկության...
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Նարայանը և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը։ Այս մասի...
Զախարովան՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
Մենք ելնում ենք նրանից, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կընդունի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը և դեկտեմբերի 25-26-ը կժ...