Բայդենը չափազանց ծեր է, իսկ Կոնգրեսն Ամերիկայի ամենաէքսկլյուզիվ ծերանոցն է․ ԱՄՆ նախագահի թեկնածու
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, ՄԱԿ-ում երկրի նախկին մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին իր նախընտրական հոլովակում գործող նախագահ Ջո Բայդենին անվանել է «չափազանց ծեր» իր զբաղեցրած պաշտոնի համար, իսկ Կոնգրեսը՝ «Ամերիկայի ամենաէքսկլյուզիվ ծերանոցը»: Այս մասին գրում է The Hill-ը:
«Ես պարզապես կասեմ՝ Բայդենը չափազանց ծեր է, իսկ Կոնգրեսը Ամերիկայի ամենաէքսկլյուզիվ ծերանոցն է: Վաշինգտոնը շարունակում է ձախողվել, քանի որ երեկվա քաղաքական գործիչները չեն կարող մեզ վաղվա օր բերել»,- հայտարարել Է Հեյլին:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում անհրաժեշտ է լիազորությունների ժամկետների սահմանափակումներ մտցնել, ինչպես նաեւ քաղաքական գործիչների մտավոր ունակությունների թեստեր անցկացնել:
«Մենք պետք է ետևում թողնենք անցյալի քաոսն ու դրաման նոր սերնդի և նոր պահպանողական նախագահի հետ»,-ասել է Հեյլին:
Մինչ այդ հաղորդվել էր, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությանը դեմ հանդես եկող Հանրապետական կուսակցության կողմնակիցներն ու անդամները գնալով ավելի մեծ աջակցություն են ցուցաբերում ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին, որը նույնպես մասնակցում է նախագահական մրցավազքին:
Ինչպես գրում է Politico-ն, Հեյլիի աճող աջակցությունը ցույց են տալիս հասարակական կարծիքի հարցումների արդյունքները։ Այսպես, Նյու Հեմփշիր եւ Հարավային Կարոլինա նահանգներում նա առաջ է անցել Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսից, որը Հանրապետական կուսակցությունում համարվում էր Թրամփի գլխավոր մրցակիցը: Այովա նահանգում Հեյլին և Դեսանտիսը հավասարապես աջակցվում են, հետևում է տեքստից: Սակայն երկու թեկնածուներն էլ ժողովրդականությամբ զիջում են Թրամփին։
Նմանատիպ հոդվածներ
Դա ուղերձ է հայերին՝ եթե վերադառնաք ԼՂ, ձեզ սովամահ կանեն, կազատազրկեն կամ կսպանեն․ Օկամպո
Լեռնային Ղարաբաղում դարեր շարունակ ապրած հայերի դեմ էթնիկ զտումները ցեղասպանություն են, իսկ տեղահանությունը՝ մարդկության...
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Նարայանը և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը։ Այս մասին տեղե...
Զախարովան՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
Մենք ելնում ենք նրանից, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կընդունի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը և դեկտեմբերի 25-26-ը կժ...
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը պատասխանել է Փաշինյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախյան բանակցային գործընթացի մասին հերթական անգամ կեղծիք է ասել։ Այս մասին հայտարարել է ՀՀ...