Զալուժնին քննադատել է Զելենսկու որոշումը
Նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանով Ուկրաինայի բոլոր մարզային զինկոմիսարիատների ղեկավարներին աշխատանքից ազատելու որոշումը հանգեցրել է երկրի զինված ուժերի շարքերում մոբիլիզացիայի կազմակերպման խնդիրների։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին: Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նրանք պրոֆեսիոնալներ էին, նրանք գիտեին, թե ինչպես է պետք դա անել»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ ազդեցություն է ունեցել մարզային զինկոմիսարիատների ազատումը Ուկրաինայում զորահավաքի գործընթացի վրա։ Զալուժնիի խոսքերը մեջբերում է ուկրաինական Страна պարբերականը։
«Ինչ վերաբերում է մոբիլիզացիայի հարցին, ապա այն ոչ թե պետք է ուժեղացնել, այլ պետք է վերադարձնել այն սահմանները, այն շրջանակները, որոնք նախկինում աշխատել են»,- հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը տեսանյութում, որը հրապարակել է ուկրաինական Klymenko Time պարբերականը:
Զալուժնիի խոսքով ՝ ներկայումս ուկրաինական բանակի առջև կանգնած է զինծառայողներին փոխարինելու խնդիր, որոնք երկար ժամանակ առաջնագծում են:
Նմանատիպ հոդվածներ
Դա ուղերձ է հայերին՝ եթե վերադառնաք ԼՂ, ձեզ սովամահ կանեն, կազատազրկեն կամ կսպանեն․ Օկամպո
Լեռնային Ղարաբաղում դարեր շարունակ ապրած հայերի դեմ էթնիկ զտումները ցեղասպանություն են, իսկ տեղահանությունը՝ մարդկության...
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Նարայանը և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը։ Այս մասի...
Զախարովան՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
Մենք ելնում ենք նրանից, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կընդունի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը և դեկտեմբերի 25-26-ը կժ...
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը պատասխանել է Փաշինյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախյան բանակցային գործընթացի մասին հերթական անգամ կեղծիք է ասել։ Այս մասին հայտարարել է ՀՀ...