ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևան-Սևան մայրուղում երթևեկությունը կաթվածահար է․ ձկնորսները երկկողմանի փակել են ճանապարհը

Լարված իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում. մարզի մի քանի գյուղերի բնակիչներ՝ ի նշան բողոքի, երկկողմանի փակել են Երևան-Իջևան ավտոճանապարհի Գագարին բնակավայրի գլխավոր ճանապարհը:


Երթևեկությունը կաթվածահար են արել գյուղացիները։


Նրանք բողոքում են այն բանի դեմ, որ կառավարությունն արգելում է իրենց ձկնորսությամբ զբաղվել։


Ներկա պահին այդ հատված են ժամանել իրավապահները և բանակցում են բողոքի ակցիա իրականացնողների հետ։ Ցուցարարները հրաժարվում են ճանապարհը բացել և պահանջում են հանդիպում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հետ։


Դեպքի վայրից տեսանյութ է հրապարակել փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը՝ նշելով, որ այսպիսի միջոցներով խնդիրները դժվար թե լուծվեն։


Քաղաքականություն