Քաղաքապետարանի հաշվեկշռում գրանցված կենդանիների խնամքի կենտրոնից գումար ու փաստաթղթեր են գողացել
SHAMSHYAN-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 13-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 27-ամյա Հարություն Առաքելյանը և հայտնել, որ դեկտեմբերի 12-ի ժամը 23։00-ից միչև դեկտեմբերի 13-ի ժամը 08։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Արցախի 4-րդ նրբանցքում գործող Երևանի քաղաքապետարանի «Կենտրոն» ՀՈԱԿ կենդանիների խնամքի կենտրոնի դուռը, մտել ներս և այնտեղից գողացել չհրկիզվող պահարանը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ տեղում Հ․ Առաքելյանը ոստիկաններին հայտնել է, որ չհրկիզվող պահարանում եղել է փաստաթղթեր, գումար և վառելիքի կտրոններ։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։
Նմանատիպ հոդվածներ
Հայկական ֆիլմն անցել է «Օսկարի» շորթլիստի երկրորդ փուլ
Ռեժիսոր Միքայել Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը հայտնվել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտ...
Մահացել է երգիչ Արա Մարտիրոսյանը
Երգիչ Արա Մարտիրոսյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում մահացել է:Րոպեներ առաջ երգչի մենեջերը հրապարակում արեց,որը ներկայացնո...
Մանրամասներ՝ ճանաչված երգիչ Արա Մարտիրոսյանի մահվան վերաբերյալ
Ինչպեսս արդեն տեղեկացրել էինք մահացել է ճանաչված երգիչ Արա Մարտիրոսյանը: Ըստ տեղեկությունների` Մարտիրոսյանը գտնվում...
Գերեզմանատնից գողացել են հանգուցյալի շիրմաքարը
Դեկտեմբերի 10-ին սրբապղծության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարո...