Ինչ են պայմանավորվել Վենեսուելան և Գայանան՝ բազմամյա տարածքային վեճի կարգավորման վերաբերյալ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն եւ Գայանայի ղեկավար Իրֆաան Ալին համատեղ հայտարարություն են արել դեկտեմբերի 14-ին Սեն Վինսենթի եւ գրենադինի մայրաքաղաք Քինգսթաունում կայացած գագաթնաժողովի արդյունքներով:
Երկու երկրները, մասնավորապես, համաձայնել են «ոչ մի պարագայում չսպառնալ և ուժ չկիրառել միմյանց դեմ», ինչպես նաև «ձեռնպահ մնալ հակամարտության սրումից», գրում Է CNN-ը: Մադուրոն եւ Ալին պայմանավորվել են նաեւ ԱԳՆ ղեկավարների մակարդակով հանձնաժողով ստեղծել Էսեկիբոյի հարցով փոխգործակցության համար եւ կրկին հանդիպել առաջիկա երեք ամիսներին:
Սակայն, ինչպես նշում Է CNN-ը, Էսսեկիբոյի տարածաշրջանի վերաբերյալ Վենեսուելայի և Գայանայի դիրքորոշումները նախկինի պես խիստ տարբերվում են։ Գայանան կարծում է, որ տարածքային հակամարտությունը պետք է լուծի ՄԱԿ-ի Միջազգային դատարանը, մինչդեռ Վենեսուելան չի ճանաչում դրա իրավասությունն այդ վեճում:
Հիշեցնենք՝ երեկ Քինգսթաունում մեկնարկել են բարձր մակարդակի բանակցությունները Վենեսուելայի եւ Գայանայի միջեւ բազմամյա տարածքային վեճի կարգավորման շուրջ:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը՝ Փաշինյանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին չմասնակցելու մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որքան ինքն է տեղյակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությունն ըն...
Սա գաղտնի փաստաթուղթ չէ, լինելու է հրապարակային․ Փաշինյանը՝ սահմանազատման մասին
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի նիստերի անցկացման աշխատակարգը հաստատվեց։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառ...
Ինչ կարող է ենթադրել ԵՄ-ի հնարավոր աջակցությունը Հայաստանին․ մանրամասնում է ԵՄ ներկայացուցիչը
Եվրոպական Միության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն պարզաբանել է, թե ինչ է ենթա...
Խաչատուր Սուքիասյանի խոսնակը՝ «Զվարթնոց» օդանավակայանը ձեռք բերելու մասին
Oragir.News-ի տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ցանկանում է «Զվարթնոց» օդանավակայանը ձեռք բերել...