ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պեսկովն է մեղավոր․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամփոփիչ համաժողովի ժամանակ կատակով մեղադրել է իր մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին այն բանում, որ արևմտյան ԶԼՄ-ները մեկ տարուց ավելի չեն կարողացել մասնակցել նրա մասնակցությամբ միջոցառումներին: 


Պուտինի խոսքով՝ հենց Պեսկովն է մեղավոր, որ արևմտյան լրագրողներին թույլ չեն տալիս մասնակցել մամուլի ասուլիսին:


«Ես բաց և ժողովրդավարական համոզմունքների մարդ եմ»,- բացատրել Է Պուտինը The New York Times-ի լրագրողին:


Նա նաև նշել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարդ երկխոսություն է ընթանում The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչի ձերբակալության վերաբերյալ:


«Ամերիկյան կողմը պետք է լսի մեզ»,- եզրափակել է պետության ղեկավարը:






Քաղաքականություն