Tesla-ն ԱՄՆ-ում հետ է կանչում 2 միլիոն մեքենա. հայտնի է պատճառը
Tesla-ն հետ է կանչում ԱՄՆ-ում վաճառված ավելի քան 2 միլիոն մեքենա, որպեսզի շտկի ավտոպիլոտի համակարգը։ Թարմացումները պետք է ապահովեն, որ վարորդներն ուշադիր լինեն, երբ օգտագործում են ավտոպիլոտ համակարգը։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Մեքենաների հետկանչումը տեղի է ունենում Մայրուղիների երթևեկության անվտանգության ազգային վարչության կողմից երկու տարի անցկացվող հետաքննությունից հետո։ Դրա պատճառ են դարձել վթարները, որոնք տեղի են ունեցել, երբ վարորդներն օգտագործելիս են եղել մասամբ ավտոմատացված ավտոպիլոտ վարման համակարգը։ Որոշ վթարներ մահացու ելք են ունեցել։
Գերատեսչությունը հայտնել է, որ հետաքննության արդյունքներով՝ ավտոպիլոտի մեթոդը՝ ապահովելու, որ վարորդներն ուշադրություն դարձնեն մեքենա վարելու ընթացքին, գուցե, բավարար չէ և կարող է հանգեցնել համակարգի կանխատեսելի չարաշահման:
Հետկանչումները վերաբերում են Y, S, 3 և X մոդելներին, որոնք արտադրվել են 2012 թ․ հոկտեմբերի 5-ից մինչև 2023 թ․ դեկտեմբերի 7-ը։
Tesla-ն նախատեսում է թարմացնել մեքենաներում արդեն առկա համակարգը և ավելացնել լրացուցիչ կարգավորումներ և ահազանգման համակարգեր, որոնք պետք է վարորդին խրախուսեն ավտոպիլոտի օգտագործման ժամանակ շարունակական պատասխանատվություն դրսևորել վարման գործընթացի նկատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմն ընդունել է ՀՌՀ–ի արձանագրած խախտումների փաստը. ԲՏԱ նախարարություն
Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի արձանագրած խախտումների փաստը ռուսական կողմը ընդունել է, ինչի արդյունք...
«Ձուկ կարող ենք այլ տեղից ձեռք բերել, ջուր` ոչ». Փաշինյան
Ջուրը խնայելը ազգային անվտանգության հարց է։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջակա միջավայրի նախարարո...
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի նկատմամբ դատարանը հետմահու մեղադրական վճիռ է կայացրել
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի նկատմամբ դատարանը հետմահու մեղադրական վճիռ է կայացրել։ Տեղեկությունը հայտնում է նրա փաստաբան...
Արցախցի կանայք որ դեպքում և ինչպես են ստանալու մայրության նպաստ. մանրամասնում է Զարուհի Մանուչարյանը
ՀՀ-ում խնամքի նպաստ նշանակելու համար ժամանակավոր պաշտպանություն ստացած ԼՂ-ից բռնի տեղահանված անձը կարող է դիմում ներկայա...