«Մի բան խաղացին մեր գլխին, չգիտեմ». գերեվարված Վիգեն Էուլջեքջյանը չի վերադարձել Հայաստան
Երևի սփյուռքահայ է, դրա համար էլ չի վերադարձել։ Մի բան խաղացին մեր գլխին, չգիտեմ։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է Մարալ Նաջարյանը, անդրադառնալով Վիգեն Էուլջեքջյանի գերիների ցանկում լինելուն, բայց չվերադառնալուն։
Մարալ Նաջարյանը գերեվարվել էր Վիգեն Էուլջեքյանի հետ 2020 թվականի նոյեմբերին եռակողմ հայտարարությունից հետո, իրերի հետևից Բերձոր ու Շուշի էին գնում։ Մարալը գերության մեջ չորս ամիս անցկացրեց և վերադարձվեց Լիբանան։ Իսկ Վիգեն Էուլջեքյանին Բաքվի դատարանը դատապարտեց 20 տարվա ազատազրկման։
Մարալ Նաջարյանը նշել է, որ նախապես Վիգենի անունը եղել է ցուցակում, բայց փոփոխության է ենթարկվել, և այլ գերի է վերադարձվել։
Հարցին, իսկ պատրաստվո՞ւմ են դիմել միջազգային կառույցներին կամ ՀՀ իշխանությանը, հասկանալու համար ո՞րն է եղել պատճառը, որ չի վերադարձվել, Մարալ Նաջարյանը նախ հեգնեց, ասելով՝ ՀՀ իշխանություն կա՞, ապա նշեց․ «Մի պատճառ բերելու են»։
Մարալ Նաջարյանից լրատվականը տեղեկացել է նաև, որ թե՛ Վիգեն Էուլջեքյանը, և, թե՛ ընտանիքը վատ վիճակում են գտնվում։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմն ընդունել է ՀՌՀ–ի արձանագրած խախտումների փաստը. ԲՏԱ նախարարություն
Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի արձանագրած խախտումների փաստը ռուսական կողմը ընդունել է, ինչի արդյունք...
«Ձուկ կարող ենք այլ տեղից ձեռք բերել, ջուր` ոչ». Փաշինյան
Ջուրը խնայելը ազգային անվտանգության հարց է։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջակա միջավայրի նախարարո...
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի նկատմամբ դատարանը հետմահու մեղադրական վճիռ է կայացրել
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի նկատմամբ դատարանը հետմահու մեղադրական վճիռ է կայացրել։ Տեղեկությունը հայտնում է նրա փաստաբան...
Արցախցի կանայք որ դեպքում և ինչպես են ստանալու մայրության նպաստ. մանրամասնում է Զարուհի Մանուչարյանը
ՀՀ-ում խնամքի նպաստ նշանակելու համար ժամանակավոր պաշտպանություն ստացած ԼՂ-ից բռնի տեղահանված անձը կարող է դիմում ներկայա...