ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փրկարարները քարշակել են բեռնատար ավտոմեքենաները. իրավիճակը` ավտոճանապարհներին
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Արարատի մարզում մառախուղ է:
Լարսի մասին
Վրաստանից և ՌԴ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 9-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները քարշակել են 8 բեռնատար ավտոմեքենա․ վերջիններս շարունակել են ընթացքը։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նմանատիպ հոդվածներ
Այսուհետ համացանցը «կհետախուզվի». համակարգչային ծրագիր է գնվել. «Հրապարակ»
«Քննչական կոմիտեն մոտ 70 հազար դոլար արժողությամբ համակարգչային ծրագիր է գնել, որը թույլ կտա այսուհետ սոցցանցերն ավելի ա...
Տեղումներ ու մառախուղ. ինչ են կանխատեսում օդերևութաբաններն առաջիկա օրերի համար
Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր ցերեկը, ինչպես նաև դեկտեմբերի 12-ին և 13-ին սպասվում են տեղումներ և մ...
Հայաստանում տեղումները վերսկսում են
Այսօր Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանությա...
Հայտնի են աշխարհի ամենահարուստ 25 ընտանիքները. Bloomberg
Աշխարհի ամենահարուստ ընտանիքների վարկանիշն առաջին անգամ գլխավորել է Աբու Դաբիի շեյխերի եւ էմիրների իշխող դինաստիան (ԱՄԷ-...