ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հզոր անտառային հրդեհ՝ Չիլիում․ հրկիզման մեջ կասկածվողը ձերբակալվել է
Չիլիի կենտրոնական մասում գտնվող Վալպարաիսո շրջանում անտառային հրդեհների հետեւանքով առնվազն 7 մարդ Է տուժել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով BiobioChile ռադիոկայանին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կրակն ընդգրկել է մոտ 500 հեկտար տարածք, վնասվել են Լիմաչե կոմունայի տասնյակ տներ:
«Կրակի մարման ժամանակ երկու հրշեջներ այրվածքներ են ստացել, տուժել է առնվազն յոթ մարդ»,- ասվում է հրապարակման մեջ:
Իշխանություններն արդեն տարհանել են 300 մարդու, հրդեհը ոչնչացրել է 20 առանձնատուն, գրում են տեղական լրատվամիջոցները։ Բացի այդ, փակվել է մայրուղին, Մարգա-Մարգա նահանգում տագնապի «կարմիր» աստիճան է հայտարարվել։
Հաղորդվում է նաև, որ հրկիզման մեջ կասկածվողը ձերբակալվել է:


Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանրամասներ՝ Երևանում այսօր տեղի ունեցած պատահարից
Մանրամասներ են հաղորդվում Երևանի Մալաթիա Սեբաստիա 129 հասցեում այսօր տեղի ունեցած պատահարից։ Դեպքի վայրից...
Պահակակետում եղել է արնաշաղախ վիճակում․ Քննչականը մանրամասներ է հայտնում ոստիկանի ինքնասպանությունից
Այսօր ժամը 09:25-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժն...
Հայ ուսուցչուհին Բրյանսկի դպրոցի հրաձգության ժամանակ իր մարմնով փրկել է երեխաներին
Բրյանսկում 14-ամյա աշակերտուհի Ալինան կրակ էր բացել իր դասարանցիների ուղղությամբ կենսաբանության ժամին, որը վարում էր 26-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուժգին հրդեհ՝ Իրանի նավթավերամշակման գործարանում․ այրվել է 1,5 մլն լիտր վառելիք
Իրանի Արևելյան Հարավային Խորասան նահանգում նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել:Նախ հրդեհվել է կոնդենսատի բաքերի...