ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրազդանում ականատես ենք եղել շների սպանդի. հասարակությունը 2 մասի է բաժանվել. Արեգնազ Մանուկյան
Օրերս, ըստ պաշտոնական տեղեկատվության, թափառող շներից վախենալու հետեւանքով դպրոցական երեխաները դպրոց գնալու ճանապարհին վազել էին, նրանցից մեկը ընկել էր, գլուխը հարվածել էր սալիկներին եւ մահացել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ հավելելով, դրան հաջորդեց թափառող շների նկատմամբ ատելության արշավ:
«Փաստացի, երեկ Հրազդանում ականատես ենք եղել շների սպանդի: Առանձնակի դաժանությամբ վերացրել են թափառող շներին, նրանց վրա մի քանի անգամ կրակել են: Սա էլ բորբոքել ու ցասում է առաջացրել կենդանասերների շրջանում: Այս երկու դեպքերը հասարակությանը բաժանել են երկու մասի. Մարդիկ, որոնք ասում են՝ միանշանակպետք է վերացնել թափառող կենդանիներին, եւ կենդանասերներ, որոնք ասում են՝ մարդիկ իրենց վերաբերմունքով են հասցնում նրան, որ կենդանիները իրենց վրա հարձակվեն:
Սա միանշանակ կառավարության եւ իրավապահ մարմինների թերի աշխատանքի հետեւնքն է: Կառավարությունը պետք է ապահովի ստերջացման համակարգը, որը թերի է կատարվում»,-ասաց նա:
Նշենք, որ կենդանասերներն այսօր՝ դատախազության դիմաց բողոքի ակցիա են իրականացրել՝ իրենց հետ բերելով սպանված շներից մեկի մարմինը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարմիրբերետավորները շրջափակել են Ալավերդու համայնքապետարանը. նոր համայնքապետն այսօր կերդվի
Ալավերդու համայնքապետարանն այս պահին շրջապատված է մեծաթիվ ոստիկանական ուժերով ու կարմիրբերետավորներով։ Այսօր համայն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հույս ունենք, որ ադրբեջանական կողմն ավելի կոնստրուկտիվ կդառնա». Ալեն Սիմոնյան
Հայաստանը հուսով է, որ Ադրբեջանն ավելի կոնստրուկտիվ կդառնա, ինչը կհանգեցնի շոշափելի խաղաղության։ Այսօր ԱԺ–ում լրագրողներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ-ում 1 րոպե լռությամբ հարգեցին 1988թ․ երկրաշարժի զոհերի հիշատակը
Այսօր, խորհրդարանի նիստի մեկնարկին, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել 1988 թ. երկրաշարժի զ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաշքշուկ Ալավերդու համայնքապետարանում. ոստիկաններն արգելում են համայնքապետի մուտքը դահլիճ
Ոստիկանները բռնի ուժով ջարդել են Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի նիստերի դահլիճի դուռն՝ արգելելով համայնքի ղեկավա...