ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անդրեասյանը` դասագրքերի QR կոդերի չեղարկման մասին
Դասագրքերի QR կոդերի չեղարկման խնդիր չկա, որովհետև դրանք շատ կարևոր տեխնոլոգիա են և ժամանակակից ուսումնական նյութերում պետք է ակտիվորեն օգտագործվեն, այլ հարց է, որ անվտանգության տեսանկյունից ընթացակարգեր պետք է լինեն։
Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Ժանան Անդրեասյանը՝ պատասխանելով հարթին, թե հնարավոր է նախարարությունը հրաժարվի դասագրքերում QR կոդերի գործածումից։
Վերջինս հայտնեց, որ դասագրքերի հեղինակների հետ քննարկումներ են ունեցել և այդ հարցում որոշում ունեն։
«Առաջիկայում մենք կունենանք այն մոտեցումը, որ այդ բոլոր նյութերը տեղափոխվեն կրթության կառավարման տեղեկատվական համակարգի առանձնացված տիրույթ, որտեղ դրանց պաշտպանությունն ու վերահսկողությունը կիրականացվի նախարարության կողմից»,- մանրամասնեց նա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գագիկ Ոսկանյանը դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Գագիկ Ոսկանյանը Ադրբեջանում դատապարտվել է 18 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները: Այսօր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Տավուշում հայկական ռադիո են ուզում լսել, ոչ թե թուրքական, այս խնդիրը պիտի արագ լուծվի». Գառնիկ Դանիելյան
«Արցախում տեղի ունեցած ողբերգության ֆոնին, երբ տեսնում էի Հանրային հեռուստաընկերության ցույց տված ժամանցային հաղորդումնե...
ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Էս մարդն ի՞նչ մեղք ունի, որ այդ հագուստը խանութում վաճառում են». Հնդկաստանի քաղքացին զինվորականի հագուստով
Էս ի՞նչ խայտառակություն է, էս ի՞նչ ոճ է։ Էս մարդն ի՞նչ մեղք ունի, որ այդ հագուստը խանութում վաճառում են, իսկ եթե արգելվա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանությունը բերման ենթարկեց «Զանգ» շարժման 13 ակտիվիստների. լարված իրավիճակ Երևանի կենտրոնում
ՀՀ ոստիկանությունը բերման ենթարկեց «Զանգ» շարժման 13 ակտիվիստների, որոնք Երևանի կենտրոնում ակցիա էին իրականացնում` պահան...