Զելենսկին վերջին պահին չեղարկել է իր ելույթը ԱՄՆ Սենատում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերջին պահին չեղարկել է իր ծրագրված ելույթը երեքշաբթի երեկոյան տեսահղումով ամերիկացի սենատորների հետ, հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսում ասել է ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի դեմոկրատ առաջնորդ Չակ Շումերը։ Հեռարձակվում է C-SPAN-ով:
«Զելենսկին, ի դեպ, չի կարողանա գալ մեր ճեպազրույցին. վերջին պահին ինչ-որ բան է տեղի ունեցել»,- ասել է նա։
Շումերը նախօրեին հայտարարել էր, որ Զելենսկիին հրավիրել է խոսել սենատորների հետ։ Նա նաև հայտարարեց նախագահ Ջո Բայդենի՝ Ուկրաինային, Իսրայելին և մի շարք այլ նպատակների համար լրացուցիչ 106 միլիարդ դոլար օգնություն տրամադրելու խնդրանքի քվեարկության մասին։ Ինչպես գրում է Politico-ն, Ուկրաինայի նախագահը պատրաստվում էր հանդես գալ «միլիարդավոր դոլարների օգնության ևս մեկ առաջարկով»։
Bloomberg-ը նշում է, որ Զելենսկու ելույթը չեղարկվել է այն բանի ֆոնին, որ Կոնգրեսում Ուկրաինային օգնելու համար նոր միջոցների հատկացման շուրջ բանակցությունները «մտել են փակուղի»։ Մասնավորապես, հանրապետականները սպառնացել են արգելափակել հատկացումների օրինագիծը, որը ֆինանսավորում չի նախատեսում սահմանապահ ծառայության համար: Շումերը խոստացել է հրատապ օգնության միասնական փաթեթ ներկայացնել Ուկրաինայի, Իսրայելի և Թայվանի համար, ինչպես նաև ֆինանսավորում ԱՄՆ սահմանապահ ծառայությանը։
Նմանատիպ հոդվածներ
«Եթե Ադրբեջանն ու Թուրքիան միասին են, դա նորմալ է, որովհետև դուք երկուսի հետ էլ խնդիր ունեք». թուրք լրագրողը Պետրոս Ղազարյանի հյուրն է
Հայաստանն ու Թուրքիան պետք է խոսեն խաղաղության մասին, դեկտեմբերի 7-ի երեկոյան Պետրոս Ղազարյանին հյուրընկալվելիս հավաստիա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ի՞նչ է ասել Սամվել Բաբայանը 44-օրյա պատերազմի մասին. հատված՝ ցուցմունքից. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը լուսանկարներ է հրապարակել՝ գրելով. «Գրել էինք, որ ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բ...
«Բաքվում միշտ պատրաստ են եղել բանակցությունների շարունակման, ինչը չենք կարող ասել հայ գործընկերների մասին». Զախարովա
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների հանդիպմանը․«Ո...
«ԼՂ հարցն օգտագործվել է, որ Հայաստանում պետություն չկայանա». Փաշինյան
«Որոշ ուժերի կողմից ԼՂ հարցը երկար տարիներ օգտագործվել է մի նպատակի համար՝ որ Հայաստանում պետություն չկայանա, և այդ համո...