Իրանը կալանել է 4,5 միլիոն լիտր մաքսանենգ նավթով երկու լցանավ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը Պարսից ծոցում մաքսանենգ նավթով երկու նավթային լցանավ են կալանել: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։ 


Գործակալության տվյալներով՝ երկու նավի վրա հայտնաբերվել է 4,5 մլն լիտր մաքսանենգ վառելիք։ Մեկ լցանավում եղել է 13 մարդ, նրանք բոլորն օտարերկրացիներ են, սակայն նրանց ազգությունը չի բացահայտվում: Երկրորդ օդանավում 21 մարդ է, նաեւ օտարերկրացիներ։ Մաքսանենգները ձերբակալված են։


Օգոստոսին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն դիտարկում է իր առևտրային նավերում զինվորականներին տեղակայելու և նրանց ուղեկցելու հնարավորությունը, որպեսզի պաշտպանի նրանց Իրանի կողմից Հորմուզի նեղուցում գրավվելուց: Մինչ այդ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն Ֆ-16 կործանիչներ է ուղարկում Պարսից ծոցի շրջան, որպեսզի օգնի պաշտպանել նավերը Իրանի կողմից Հորմուզի նեղուցում գրավումից: Այս միջոցն ընդունվել է ավելի քան մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ Իրանը փորձել է նեղուցի շրջանում գրավել երկու նավթային լցանավ:

Քաղաքականություն